Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) […]
7 Սեպտեմբերի, 2011
Տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
27 Մայիսի, 2011
Հոգեվիճակներ, որ արտահայտելի են թվում եւ արտահայտվում են, իհարկե, դարձյալ գրով, բայց դուրս են ձգտում «պաշտոնապես» գրական կոչվող «ություն»-ից, որոնք պարզապես սրտակից ընթերցող են փնտրում, ոչ թե՝ գրականագետ: «Կարիքը չկա»… Արձակագիր Ռոլանդ Շառոյանի նոր գիրքը «Անսանձ գրաքանդակներ» է ամփոփում: Լիրիկական օրագրեր են, կայծակնային դիտումներ (Ամպրոպ ու կայծակ, Ես լռում եմ, դուք խոսե՛ք, Ես իմ ձայնը […]
10 Ապրիլի, 2011
Ձյունը իջնում է սուրբ համբերությամբ, Մեռնող ծուլությամբ պտույտ է տալիս Ու ենթարկվելով քամու թևերին Օդ համբուրելով բարև է տալիս: Բայց չի հասցնում խոսել փաթիլը Մեծ բազմության մեջ իր սիրածի հետ Փնտրտուքներով մղվում է նա ցած Իր փաթիլների խումբը մոռացած, Որպեսզի գտնի իր հալչող կեսին: Իսկ մյուս փաթիլը սեթևեթելով, Խենթ ճերմակների ձեռքը սեղմելով Կամակորությամբ սլացավ ներքև […]
4 Ապրիլի, 2011
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ (Չարչարանաց ուրբաթ) Ժամանակը սլանում է սրընթաց, հետ չի դառնում երբեք. Մի պահից սկսած` վերափոխվելու են դարեր. Մ արդը հզոր ստեղծում է ռոբոտ, սուզանավ, անգամ արհեստական ինտելեկտ. Բայց աշխարհակործան արհավիրքի դեմ նա անզոր է ու խեղճ: Երկրագունդը փաթաթվեց սև ժապավենով սգո, Մարդկաց կենդանի էկվատորը` ձեռք –ձեռքի տված լուռ նայում է երկինք… Ատոմակայանի պայթյուններ, նավի […]
3 Ապրիլի, 2011
* * * Եսչգիտեմ, չեմհիշում, Թեդաինչպեսպատահեց. Իմփոշառատճամփեքում Քարիտակիցծաղիկծլեց: Առաջինիսկպահերից Սիրեցինրանցմահ, Իմտապալվածհույսերից Կենդանիէրմիայննա: Փայփայանքովմանրակրկիտ Զուլալջրովջրեցի, Որկոկոնընորափթիթ Վառգույներովզարդարվի: ՈՒ նածաղկեց, բողբոջեց Թերթիկներովհրավառ Եվիմպապակսիրտըշոյեց Բույրովզմայլուհոգատար: Բայցկարմիվախսրտաբեկ` Չծվատենծաղիկըիմ Բորբոքհողմերըանղեկ Անփույթ,խավարեղանակին: Ամենվայրկյանուակնթարթ Հրճվանքիսհետայդվախըկար. Մերբնությանմեջանխախտ Բացառությունավա՜ղչկա:
3 Ապրիլի, 2011
ԽԱՌՆ ԵՄ Խառն եմ, Սիրելի՛ս… Խառն է աշխարհը… Ամեն բան գժվել, Դարձել է դառը… Չգիտեմ` ինչու՞, Չգիտեմ ու՞մ հետ Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում Թաղեցի նախկին եսերս բոլոր Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ… մերկ… խելագարված Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին Ճմրթված եսով… Որտե՞ղ եմ, ո՞վ եմ… Ինչու՞ եմ ապրում… Քանի՞ անգամ եմ […]
3 Ապրիլի, 2011
Կատրինը ոտքը ոտքին գցած նստած էր սրճարանում: Շոկոլադի տաք բաժակով տաքացնում էր ձեռքի սառած մատները: Հայացքն ուղղված էր հարևան սեղանին նստած տղայի ծխախոտի ծուխին: Ինչ անհետաքրքիր ձևով էր ծխում, անգամ ծուխն էր անհետաքրքիր: Շուտով նա հոգնեց ու թեքեց գլուխը: Խոր հոգոց հանեց ու սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը: Ապա իջեցրեց գլուխն ու սկսես նայել մատուցողներին: Փորձում […]
15 Փետրվարի, 2012
0