ԱԶԱՏ ԱԶԱՏՅԱՆ | Մի քիչ սիրում եմ…

Posted on Սեպտեմբերի 26, 2010

0


Նորից լարված օր,անտարբեր դեմքերով աշխատողներ,մեղվի պես ժրաջան բանվորներ,հետաքրքրասեր հաճախորդներ,անիմաստ հարցեր,լարված նյարդեր,աղմուկի ձգտող բզզոց ……..ու Դու:Միքիչ սիրում եմ քեզ,անփույթ քայլվածքդ,ժպիտդ …ու ամենը կապված քեզ հետ:Քիչ հեռվում կանգնած նայում եմ քեզ.երբեք հնարավոր չե քեզ մենակ տեսնել.միշտ շրջապատված ես ինչ-որ մարդկանցով` բոլորին գերում ես,ստիպում որ սիրեն քեզ,բոլորն էլ խճճվում ու կորում են հրապուրանքիդ մեջ ,դու էլ լավ մշակելուց հետո բռնում ու հերթով ՍԻԿՏԻՐ ես անւմ,հետո սրանք գնում են ու գալիս են ուրիշները ,գալիս են սիկտիր ըլնելու:Հավաքում եմ ինձ ,մտածում որ կանցնեմ ու քեզ չեմ նայի……ես քեզնից անխիղճ եմ,քեզնից դաժան ու քեզնից մենակ…իսկ եթե չստացվի….եթե չստացվի կնայեմ ուղիղ աչքերիդ,կժպտամ,կժպտաս,կտարվեմ քեզնով,անօգնական կխեղդվեմ աչքերիդ կանաչ ծովում,կձուլվեմ քեզ,կվերանամ…էլ չեմ դիմանա,էլ չես դիմանա,կզրուցենք երկար երկար ,ժամանակը չի հերիքի,կհանդիպենք:Հանդիպում ենք սրճարանում ,ուր ես հաճախ եմ լինում,մուտքի մոտ մեզ դիմավորող ֆրանսուհին ուղեկցում է մեզ երկտեղանոց սեղանի մոտ,ուր ես սովորաբար նստում եմ:Պատից կախված սևուսպիտակ նկարները,որոնցում պատկերված են մարդիկ` մի տեսակ թախծոտ,մտածկոտ ու մենավոր,քեզ անկասկած դուր են գալիս:Անկյունի փոքրիկ բեմում դաշնակահարն ու սաքսաֆոնահարը հրաշքներ են գործում:Ես տարերքի մեջ եմ,դու սիրում ես ինձ…վերջ մենությանը:Արդեն ուշ է,դեռ զրուցում ենք,գինու շիշը դատարկվեց,ժամանակը չի հերիքում….զանգ մայրիկին.<<Կգիշերեմ ընկերուհուս տանը>>,մայրիկն առարկում է:Քիչ անց իմ կիսամութ սենյակում ենք,սեղանին դրված են գրքեր,սենյակովս մեկ թափթփված են գրոտած թղթեր,հաճելի երաժշտություն,համբուրում ես ինձ,վերնաշապիկիդ կոճակները ցիրուցան են լինում սենյակով մեկ,կրքի տարափ, մեղավոր աչքեր,քո կյանքում միակ տղամարդն եմ,անքուն գիշեր:Առավոտյան արևի առաջին ճառագայթները համբուրում են աչքերս,արթնանում եմ,դու ավելի շուտ ես զարթնել կամ չես էլ քնել,արևն ամբողջովին ոսկեզօծել է քեզ,ասես հրեշտակ լինես,շուրթերս հպում եմ թաց աչքերիդ,ժպտում ես` այնքան հեզ ,կանացի:Մի բաժակ սուրճով դիմավորում ենք մեր երջանկության առաջին առավոտն ու դուրս գալիս տնից:Ամեն ինչ փոխվեց` օդն ասես ավելի մաքուր է,բնությունն` ավելի գունավոր,մարդիկ ` ժպտերես ու բարի :Շարունակում ենք հանդիպել,մայրիկդ ինձ շատ է համակրում,դու տանել չես կարողանում ծխի հոտը ես էլ այլևս չեմ ծխում,ամեն ուրբաթ հավաքվում ենք ընկերներով ` խմում,ուրախանում,հիշում անցած գնացածը,բոլորը նախանձում են ինձ `դու այնքան գեղեցիկ ես,նախանձում են մեզ` մենք այնքան երջանիկ ենք:Դու շատ լավ ես գրում ,հաճախ ինձ գեղեցիկ տողեր ես նվիրում,կարդում եմ `լցվում քո սիրով ,ջերմանում արևի պես:
Հրավիրված ենք ընկերոջս հարսանիքին.ինչպես միշտ բոլորի ուշադրության կենտրոնում ենք,երաժշտության ելևեջների ներքո պտտվում ենք պարահրապարակով մեկ` փետուրի պես թեթև,այնքան ներդաշնակ:Պարն ավարտվեց,երանի հավերժ ձգվեր,դու մտնում ես կանանց սենյակ,ես դուրս եմ գալիս օդափոխվելու:Երկնքւմ աստղերն այսօր արտասովոր շատ են,պաղ օդից սկսում եմ սթափվել,սպասում եմ քեզ ,որ ցույց տամ քեղեցիկ գիշերը:Հանկարծ թիկունքումս լսում եմ կանացի մի ձայն` դու չես,երանի դու լինեիր :
-Եվա,-թեթև ժպտլով ներկայացավ նա.ձայնի մեջ յուրահատուկ հանգստություն կա,սև աչքեր ` երկնքից էլ սև,անթիվ աստղերց էլ փայլուն,հազար արևներից կրակոտ…….
Երեկոն ավարտվեց,օրերն անցան,ինչ-որ բան փշրվեց` տողերդ դադարեցին ինձ հուզել,օրերը դարձան միօրինակ,սառը,անգույն,մենք քիչ ենք հանդիպում, գրեթե չենք զրուցում:Քեզ հրավիրում եմ սրճարանը,որտեղ առաջին անգամ հանդիպեցինք,Ֆրանսուհին մեզ նորից ուղեկցում է երկտեղանոց սեղանի մոտ ,ուր մենք նստած եինք առաջին հանդիպման ժամանակ,այստեղ ոչինչ չի փոխվել,լուռ ենք,սառած հայացքս անորոշ հառել եմ մի կողմ,վառում եմ սիգարետս ու նմանվում պատից կախված սևուսպիտակ նկարներին,որոնցում պատկերված են մարդիկ`մի տեսակ մտածկոտ,թախծոտ ու մենավոր,հանկարծ հասկանում ես ,որ քեզ կանչել եմ լքելու,ու այսպես լուռ ու անձայն քեզ ասում եմ սիկտիր:
Անցնում են երկար ու ձիգ տարիներ,մենք էլ երբեք չենք հանդիպում:
Կանգնած եմ սենյակիս ուղիղ կենտրոնում,մենակ եմ,գազօջախի վրա թափված սուրճը վաղուց չորացել է,սեղանին թափված են հացի փշրանքներ,անկողինս արդեն մի քանի շաբաթ է ինչ չ եմ փոխել ու չեմ հավաքել,ամենուրեք թափթված թղթերիցս էլ գլուխ չեմ հանում:Մոտենում եմ հայելուն,ուշադիր զննում դեմքիս կնճիռներն ու աչքերիս տակ գոյացած պարկերը….հիշում եմ քեզ,Եվային ու բոլոր նրանց ում ժամանակին լքել եմ իմ սիրած սրճարանում:Նայում եմ հայելուն,դատարկ աչքերիս մեջ ու հանկարծ հասկանում,որ ես եմ լքված,միայն ես…………ատրճանակը դնում եմ քունքիս ու կյանքին ասում ՍԻԿՏԻՐ…….
Նորից լարված օր,անտարբեր դեմքերով աշխատողներ,մեղվի պես ժրաջան բանվորներ,հետաքրքրասեր հաճախորդներ,անիմաստ հարցեր,լարված նյարդեր,աղմուկի ձգտող բզզոց ……..ու Դու:Միքիչ սիրում եմ քեզ,հավաքում եմ ինձ,անցնում կողքովդ ու քեզ չեմ նայում: