ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Օրեր

Posted on Սեպտեմբերի 26, 2010

0


Օրերը     երազ
Օրերը  երազ,  անցա՜ն –գնա՜ցին,
Լոկ  հուշը  մնաց  այն  լավ   օրերի.
Համբույրիդ   համը  մնաց  շուրթերիս,
Իսկ  հոգուս  մեջ  էլ  թախիծն  աչքերիդ:

Երազ   օրերը   անցա՜ն_գնա՜ցին.
Սիրով   լի  սիրտս  դատարկ  է  հիմա,
Լացող  ուռենին  գլուխը  հակած,
Թախծում  է  ինձ  պես,  նա  էլ  է  մենակ:

Ա՜խ,  ինչ  շուտ  անցան  օրերը  երազ,
Երջանիկ  պահը  ինչ  կարճ  է  տևում,
Երազ  էիր  դու ,  եկար _ գնացիր,
Լոկ  հուշը  մնաց  այն  լավ  օրերի:

Սիրո    կարոտ
Մեր կանգառում ձեռքս_ձեռքիդ,
Կարոտ սեր է ա՜խ շշնջում.
Սիրտս-սրտիդ մոտ է ձգտում
Հոգիս միայն քեզ է տենչում:

Շուրթերը մեր չեն համբերում,
Համբուրվում են քնքուշ-խելառ,
Ինչպես երկու կոկոն վարդեր,
Որ փարվում են` գգվում իրար: