ՕՖԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ | Հանրագրերի հավաքածու

Posted on Սեպտեմբերի 26, 2010

2


***
Ջնջիմ փրոֆայլդ դռուզյաներուցս, քանի վուր էլ ջան չիս ինձ ամա :

***
Հավեսն ա remove արել ինձ իրա friends list-ից :

***
Դուք վստա՞հ եք, որ ուզում եք հեռացնել նրան Ձեր ընկերների ցանկից :
-Ավելի՜ն, եթե հնարավոր է, հեռացրե՛ք Նրան մոլորակից :

***
Դե յուրե, դե ֆակտո, դե բիլո…

***
Չար ֆոտոշոփին հավատաց իմ յարը~

***
Անկեղծ ասած՝այս ամենից ես դավադիտ եմ եղել :

***
“Ռա՜դ եղիր ” seems to be the hardest word!

***
Կար ժամանակ,երբ ամենքս էլ երազում էինք անձրևի ձայնի ներքո երազել…Այժմ ամենքս էլ երազում ենք ,որ անձրևը` իրա ձենով ու մնացած թաշախուստով հանդերձ ,ռա՜դ լինի…

***
Նոր ատամի մածուկ “Ժավել”,-մաքրում է մի բան էլ ավել …!

***
Հասկացի՜ր, գեղեցիկն է փրկելու աշխարհը, նենց որ դու կարաս հանգիստ գնաս գցվես :

***
Եթե ուզեն՝ ռեֆերատնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր.
Եթե ուզեն՝ վա՛ր կբերեն երկինքներից կուրսայիններ…
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված —

Ինչե՜ր,ինչե՜ր միայն չեն կատարի ուսանողները արթուն լռված …

***
♪..♪Մինչդեռ Թագուհին ու Փառանձեմը ինքնամոռաց կպարեն,կգնան ստատուսները ահավո՜ր դիփ փարփլոտ…”Ինջոյի՜նգ Դի՛փ…” “…Վավու՜,ըմեյզինգ Դիփա՜ն ջան, դոնթ գի՛վ ափ ,հանի՜…” “Դե որ ես դեռ վա՜ղ մանկուց մենակ Դիփի երգերի տակ եմ քնել,դրա համար հիմա ահավո՜ր Դիփ …” “Դավա՛յ,Դի՜փ,դավա՛յ…” ,որից հետո մի շաբաթ շարունակ Դի՛փ լինքեր, Դի՜փ խոհուն ու խառնակ մտքեր…Դի՛փ, Դի՛փ, Դի՛փ…♪

***
…և այնուամենայնիվ, ինձ թվում է , որ նա ԲՈւԹանիա թաղամասի բնակիչ է …:

***
Տաքսի Alex, զգա՜ քեզ կարտոֆիլ…

***
Ոնց եմ նեռվայնանում էն աղջիկներից,որոնք մինչև վերջին ժամանակներս բնավ անգլերեն չգիտեին, բայց էս վերջերս մի երկու
բառ են սովորել ու մտածում են , որ էդ երկու բառը իրանք հա՜ ասեն, սեքսի ա էլի , սաղ տոշնի կլինի…ու ստատուս ա `որ գրում են, քոմմենթ ա `որ թողում են…”Օ՜հ, յե՜հ բեյբի” ” վավու՜, ից ըմեյզինգ հանի՜…” Օքե՜յ, հանի՜…,
յես ըֆ քո՜րս հանի՜” : Աղջիկ ջան ,շոգերն ինչ ընկան ես հանել եմ, դու
հանի՜:-/

***
Մեր դիմացի շենքում կան մի շարք բնակիչներ,որոնք իրենց սրբազան պարտքն են համարում ամեն գիշեր պատուհանից աղբը նետել ցած . դա նրանց կարծիքով նորամուծություն ա զիբիլի ասպարեզում ու ըստ իս `կոչվում ա աէրոզիբիլ : Գործընթացը կատարվում ա մեծ եռանդով, առանց որևէ ջանք խնայելու…Ասա՜, ես չեմ, դուք եք… Որ նայում եք ներքև, ձեր ս…արքած տեսարանը ձեր դուրը գալի՞ս ա, հո՞ պիտեկանտռոպ չեք, արա՜ …!:-/

***
♥ Ազգս հպարտությամբ վայելում է իր հնամենի մաշիկը, դա չէ՜ դարդը իմ, կերե՞լ ես արդյոք դու քո ճաշիկը…♥ :3

***
Ոսկանյանին անցած կիսամյակ քյոլել-ասել եմ ամուսնանում եմ, քննությունս ստացել եմ:Գործակիցներ: Ոսկանյանը կհավատա ,որ հղիությունը հմիգ LCD փորով ա ընթանում -10: Ոսկանյանը կգցի-կբռնի, որ դժբախտ աղջնակը հասցրեց բաժանվել 5 ամսում :'(-10:  Ոսկանյանը ավանդապաշտ էակ է և կողմ է պսագվել ու միանգամից ծնե՜լ ա, որ ծնելուն. իմ վաղվա քննությունը տագ տալու գործակիցը 1.0: Աղջիկ ջա՜ն,Ոսկանյանը քո հավեսը չունի՜,հետևաբար կարանք մի ռեյս էլ էս քանի վախտս
պսագվենք-1.0:

***
♥ Ի՜մ անցյալ ,ի՜մ ներկա, ի՜մ ընտանեկան լոտոյով շահած տոմս,ի՜մ մադըրբորդի դրայվեր,ի՜մ մեռած օրերի ակումլյատոր,ի՜մ փառապած, ի՜մ տառապած, ի՜մ քաղցրանուն, ի՜մ բարձրանուն (շեղվեց) և ի վերջո` իմ սոված օրվա հաց ու…կալբաս…ՏՈ ա՜յ իմ ամեն ինչ !!!♥

***
Կան աղջիկներ, որոնց ականջներում կարծես թե միշտ այս երգն է հնչում` անընդմեջ նրանց շշնջալով “Ա’մ ը սեքսի մամա՜” թևավոր խոսքը :Երգը մոտիվացնում է,որ նրանք քայլեն ռիթմիկ և մի քայլվածքով,որը բնորոշ է կամ էն ավատառի միջի կաբուդ աղջկան,կամ էլ էն ամենահին, հոգնած գռաֆիկայով GTA-ի միջ…ի փողոցով քայլող աղջիկներին: Աղջկերքը ունեն Vաձև մխոց,բանձիգ շրթունքներ ու վրեդ նենց մունաթ սֆաթով կնայեն `ասես կամենան աչքերով քեզ ակնարկել .”Աղջի՜, բեր էն 200 դոլլար պարտքդ տու՜ր “… Քի՜ր, Պապին Պողոսյան լսի՜, դու ՆիԳոլը չե՜ս…
The Pussycat Dolls — Buttons

***
Դու ապրում ես իմ հոգում ,♥ իմ սրտում ♥ ,իմ ուղեղի երկու կիսագնդերում…Բնակվարձդ ո՞վ պիտի մուծի, արա՜:-/

***
Ու ինչպես կասեր Սիմբայի միջի էությամբ ու բնույթով կաբանը `”Հակունա Մատատա՜ “…

***և ասէաւ Օֆելիոն ինքն իրեն. ” Տո ջհայնամի՜ն, որ դու առավոդ կանուխ քննության չես,պարի՜, մեռնե՜մ քեզ “… ու պարեց Օֆելիոն և ողջ հարևանությունը զարմացավ, ու պարեց Օֆելիոն ու ողջ շենքը հասկացավ, որ պար չէ՜ սա, այլ մի անքուն աղջկա դրմբդրմբոց…Նայեցին ու ասին` ի լուր ողջ շենքի ” Աղջի՜, Օֆելի ես ,ինչ ես ,թարգի՜”

***
Երգի՜ր` այսօր էլ մեզ համար, քաձիգ ձայնով տղա՜…Քաձիգանց քաձիգ…Քաձիգ քաձիգո՜յ…Ես գնում եմ անջատվեմ, ինչպես անջատվում են վայրկյանում բազու՜մ էլեկտրոններ ատոմից, ինչպես կանջատվեր անփորձ ու անտեղյակ պատանին հոկտեմբերյանի սոսկ մաղադանոսի հանդերից, ինչպես անջատվ…եցինք մենք,վայ ես քո ի՜նչն եմ ասել, իրարից…Երգի՜ր…

***
Երբ լագաձ էինք պարսից փղերի պես դու քեզ պաչեմու տը Վարդան Մամիկոնյան էիր զգում…Ալկոհոլի
ֆուլլ ազդեցության տակ` միակ բանը ,որ կարդացել ես- Շտեմարանից հատվածներ էիր ցիտում
…Եսիմ ուրդե, եսիմ ոնց դու արդեն քո բարոյական հաղթանակն էիր նշում, “Ա՜խ, ափսոս ,որ երազ էր’’ լոմկից Սմբատ Շահազիս ես հիմա
կարդում😛

***
Իմ խոդով առանց վիզա Հաց’ի թռնելուց տուն եմ գալիս,մեԳ էլ տեսնեմ`մի հաԴ տաԴի,իրան Մայք Թայսոնի տեղը դրած,տանԳ մակնիշի կոշիԳներով մի հադ կատվի փորին ա զարԳըմ: Ասըմ եմ.”Ա՜յ տաԴի,մեղկ ա էս հարիֆը,թարգի՜,հեսա կսատկի”: Ասըմ ա .”Դու չես ջոգում,բայց հըմի իրան պըրյատնի կայֆ ա տվել” Լսի՜,տադ,հըմի,որ ես հագնեմ պապիցս ինձ ժառանգութ…յուն հասած վալինկեքը ու քեզ զարգեմ,կդզի՞:Յեքյա կնեԳ ես,հե՜լ տուն Կառմելիտադ նայի,կամ զակատ փակի “

***
Օտարազգիները հետս զրուցելու համար դիմում են թարգմանիչների օգնությանը:Ու հնչում է տխմար բառերի շարան.”Ես քեզ բարև Օֆելի,ինչպե՞ս լինել,դու ունենալ got sexy նկարեր”:Լի բազում սմայլիկներով բարի`պատասխանում եմ “Բարև վիրտուալ պատրանքների զոհը դարձած և գայթակղությունը չընկրկող իմ օտարազգի ընկեր Հուշմուդ” ասում ա “maybe in English?” “Նո,բեյբը՜,Առմենիա,օնլի Առմենիան “:Ու իրա խոդով մինուս ևս 1 վուձիբուձի դեմք իմ ընկերներից

***
Երևանի սիրու՜ն աղջիկ ,ոտքերդ կամա՜ր…
Հաստատ գիտեմ,որ ծնվել ես ֆուտբոլի աշխարհի առաջնության

***
Եթե կան մարդիկ,որ էս աղջկան երկրպագում են,կամ գժվում են իրա համար, ուրեմն` չնեղանա՜ք, ես բնավ պռոծիվ չեմ մտնում, պարզապես ուզում եմ արտահայտվել,իմ էջը չի՞ … Մի քիչ առաջ ռադիո եմ լսում, մեկ էլ ուշադրությունս գրավում ա. ” Ես էս քաղաքում ծիպը պեռվան եմ ,սաղ ինձ ծիպը նախանձում են… ու ծիպը սաղ ցխվում են իմ հըմար ” : Ու մտածում եմ էլի…” Գուցեև սաղ տղերքը քո համար ցխվում են, սաղ զարդերը քոնն են էս աշխարհքիս,ինչ ուզես թաթարախի կպնըմ ա քո մոտ, բայց ի՞նչ մի որոշեցիր էդ մասին երգել, մի՞թե էլ թեմա չկար,որի մասին կարելի էր երգել, կամ մի՞թե մինչև բարձրախոսին մոտենալը դու չես բռնել քո ինքնահաստատման հեղհեղուկ և բռնազբոսիկ ուղին ու որոշել ես ի լուր ողջ հանրության դա անել… ” վո՞թ դը հել իզ դիս
😐
Rippi-es arajinn em

***
Էս մեր վերևի հարևանի աղջկան իրա ընկերը ստիպել ա զգալ,թե ինչ ասել է լինել “Լքյալներ” ֆիլմի գլխավոր դերակատար: Սաղ օրը տապըչկա երգեր ա լսում,”Դու ինձ լքեցիր, դե դու հլը քո հալը կտեսնես” քիչ անց փոշմանած՝ “Ա՜յ մարդ, շուլուխ էի անում,հո՞ դու գիժ չես,քըմ բե՜ք” և հետո “Գնում ես , հեչի՜ս գնաս…անցած տարի գնայիր, տարիդ կտայի” ։…Հանուն շենքի բարօրության՝ ակցիա եմ կազմակերպել “Ե՜տ արի Անուլիկի ընկեր Վազգեն” վերնագրով : Միացե՜ք…

***
Իմ զենքն իմ ստատուսն է

***
Ի հիշատակումն մեր էկրաններին անքուն գիշերների ընթացքում լխճված թռչող միջատների,միասին լսած Ամըռ Դիաբի զգայացունց անող ձայնի,ախորժակ գրգռող քո շավըրմայի վերջին պատառի,որն ուզելուց ասացիր.”Փախա՜ր,էս իմն ա”,մեզ աշխարհում պադվադիտ արած,մեր մեջ մուֆթա տեղը կռիվ գցած,փոշի սրբող,լվացք անող Հայ լայնի,հանուն քո հին,բայց հարազատ… դարձած տուպոյ-տուֆտա կատակների` թույլ տուր նշել,որ վսյո ժը ՍԻՐՈՒՄ էի քեզ,ի՜մ տաղտկալի…

***
Էն որ առավոտը հազիվ զարթնում ես,էնքան գեշ ես լինում,որ հայելու մոտով անցնում`ինքդ քեզ չճանաչելու ես տալիս..Էն որ տենց
ուռոդ-ուռոդ փողոց ես դուրս գալիս,ծանոթ մարդ ես տեսնում,որին
կկամենայիր գրկել ու մեղմի՜կ շշնջայիր.”Կարոտել էի քեզ,ջիգյա՜ր”,բայց
նրան բնավ չվախեցնելու նպատակով ձև ես տալիս յանըմ սմս ա եկել,ու խորանում ես հեռախոսիդ մեջ..էն որ ով քեզ տեսնում ա,միանգամից մածուն ա դեմ տալիս,դա կոչվում է պախմել,իմ ընկեր….

***
Սիրում եմ ստատուսներն աբիժնիկոյ,երբ նրանք տանն իրենց համար քարը տրաքի թեյ են խմում և ճաշակում իրենց մայրիկների կարկանդակները և ոգևորված այդ ամենից ու ոմն մեկի աչքը հանելու նպատակով գրում,”Ա՜,երեխե՜ք,ինչ կայֆ եմ,էնքան եմ լագել,էս ինչ լավ փարթի ա՜” կամ “էս դիմացի ապերիկը ինձ դզըմ ա,աչքիս կանչեմ պարելուուու ♥ “: Աբիժնի՜կ,…մենք գիտենք,որ էս ժամին փարթի չկա՜,լռի՜ր և ինքդ քեզ պալիդ մի՜ արա…

***
Ստատուս ի ձոնս Աբրահամյանին …
Լայնսիրտ եղիր,Աբրահամյա՜ն,ողջը երազ համարե,
— Այս աշխարհում վերջին քննությունս կտրելդ միտք չունե…
Միանգամից դի՜ր ու ամառս մի՜ հարամե,
Թե չէ դարդից ես այսուհետ կլսեմ միայն Արամե…

***♥
Ես քեզ ավելի կկարոտեմ այնժամ,երբ հասկանամ,որ քո նման տապոռ դեմք մենակ դու էիր…♥

***٩
(●̮̮̃●̃)۶ ♥ ٩(•̮̮̃•̃)۶ —>Հանդիպումից հիշատակ թողեցիր ինձ մի հեգ զավակ ~ ٩(-̮̮̃-̃)۶

***
O_o Մտածում եմ ձև՞ ա,որ մեր առաջին հարկի հարևան Սուրիկ պապին ինչ-որ նորագույն հեռահաղորդակցման համակարգով կապ հաստատած լինի Աֆրիկա,որ սենց կպած ուպռավլյատ ա անում ֆուտբոլիստներին … “Այ տղա ջա՜ն ,ու՞ր ես կանգնել, պա՜ս տուր գոնե…Գնա այ դա՜խ,չե՞մ հասկանում,քեզ հերդ դաստիարակե՞լ ա փոքր վախտ…Տո Ջեյմս ես,ի՜նչ ես, դու սկի գնդակ չես կարում բռնես,էլ ու՜ր մնաց… ” և նման այլ արտահայտություններ`այս էլ որերորդ օրն ա..O_o

***
…ու ասես հին ու բարի ավանդույթ է դարձել բոլոր friend request-ները քլունգի պես ըքսեփթելը…

***
Ինձ նե՜նց հետաքրքիր ա,որ ինձ event invitation են ուղարկում` ասենք ե՜կ և ցնծա Թաթայի համերգին Բեյրութում,կամ անպայման մասնակցի՜ր Նջամենայի հայտնի Զիզու ցեղախմբի առաջնորդի ընտրություններին,կամ Համիռ Մուշմանը կնեղանա,եթե դու իրա բյոռզդեյ փաթիին լայաղ չանես գաս ,էդ հերիք չի, մի հատ էլ Համիռի համար պորտապար պարես… ես, ասենք, խի՞ կամ ո՞նց պիտի նման իվենթներին մասնակցեմ…

***
Դու լյոքշ լռվա՞ծ ես…Քեզ քո ներքևի հարևանի նամռոտ դեմքը անառիթ փակե՞լ ա…Դու լոմկից ուժե Իվանուշկի ինթեռնեյշընըլ ես լսու՞մ ու քեզ թվում ա,որ մի քիչ էլ սենց մնաս՝ ԱԼՄ-ն փակելու առիթով հացադուլ կանե՞ս ու դու էդ մտքից ավելի ես մթագնու՞մ…Ուրեմն այս ստատուսը քեզ համար է…Բլթցրու՜ մի բան և թո՜ղ բացի ամենքիս…

***
Կար ժամանակ, երբ ջրում էիր հարևանիդ,նա ձենը գլուխը գցած գալիս
էր  բողոքելու ու ռեմոնտի փող ուզելու, դու քո գյոզերով յանի իմպըռտնի ու նորույթ  թեյ էիր վրեն դայաղ անում ,ուտում էր նա կուտը քո  ու նստում էիք թեյի սեղանի շուրջ`մոռանալով ամենը: Կար ժամանակ ,երբ քո ու հարևանիդ ոգիները իրար էր միացնում անգամ  քո կասետով ուռոդ փլեյեռից հնչած  “Ուփս այ դիդ իթ ըգեյն” երգի քաղցրիկ հնչյունները: Կար ժամանակ,երբ հարևաններով հավաքվում էիք, որ հեսա իբր Արմենիայից գալու են ձեզ նկարեն ու հեսա ջրի հարցը լուծվելու ա իբր…Հիմա հարևանիդ ես տեսնում,նա բարևում ա քեզ  հոգնած ուղտի դեմքով,դու նրա անունը չհիշելով ասում ես “Բարև,բան ջան”ու հեռանում այնպես,որ ասես թե ոչինչ չի եղել,որ ասես թե ամեն ինչ կարգին է…

***
Արդեն մեռելի հոտ ունեցող նամակները վերանայելու օր էի հայտարարել,մեկ էլ ի՞նչ հայտնաբերեմ,ամա՜ն… Ֆեյսբուքում հայտնվել է ազգիս 2րդ Քըրքը,մեր հին ու բարի օրերի Յակուբովիչն է ասես ծնունդ առել մեր մեջ >(Hovo Jan 12 Հունիս 23:50 Տեղեկացնել kzanges amen inch klini ko uzacov 098019909)Եկե՜ք չհապաղենք,գուցե նա… կոլլեկտիվ հայտերից ավելի ոգևորվի ու ավելի գլոբալ մակարդակով բարեգործություններ անի,ամա՜ն :O ♥

***
…և ամեն անգամ տեսնելով քեզ ու քո նոր Ծինկիվինկի ընկերոհուն`ես հասկանում եմ, որ Չառլզ Դարվինը

***
♥ -Սիրելի՜ս, ես նման եմ չէ՞ Լեդի Գագային…
-Չէ՜, ջիգյար…Դու իմ հոպար Գագոյին ես նման… ♥

***
Օֆելի Մինասյան -ը իրեն օազիսի երեսը բնավ չտեսած անապատով քայլող մի խեղճ ու ճիվաղ ուղտ է զգում :(((

***
Վերստին պարսից փղերի պես խմած մտա տուն,լրիվ բարի նպատակներով մամայի համար երգեցի “Այ’մ մեյբի յոռ ֆըռգաթըն սոն, հու վանդըռդ օֆ ըթ 21” հետո մեղմիկ ժպտացի ու ասացի “Օ՜հ,մամի, օ՜հ մամի,մամի բլյու՜,օհ մամի բլյու՜”… Մամին ու դեդին սումկես ու մնացած թաշախուստս տվին գլխիս, հիմա ” այ…մ բլյու՜, դաբուդի՜, դաբուդա՜յ, դաբուդի՜,դաբուդա՜յ ”😦

***
Մի ընգերուհի ունենք, սաղ օրը սիրահարված Ռաչ Կապուռի դեմքով կպած գոռըմ էր “վոմընայզը՜ռ, յոր ը վոմընայզը՜ռ “: Ասեցի տեսնեմ` խի՞ ա էս երեխեն սենց հին երգերի անցել ու մի՞թե մեզ բախտ կընծայվի հաջորդ անգամ Կոբզոնի Պադմասկովնըյե վեչեռա-յի տակ ցքցքալ,մեկ էլ Գայուշիկս շ…ատ հպարտ դեմքով մի պահ կտրվեց Բռիթնիի սրտեր կեղեքող ձայնից ու ասեց, որ էս երգը իրա “մռութիկի” մասին ա ու որ ինքը հա իրա մռութիկին ասում ա “վոմընայզը՜ռ, յոր ը վոմընայզը՜ռ “,էն էլ քիթը ցցում ա :
Գայուշիկի մռութիկն էլ` ամա՜ն, Աստված հեռու պահի… քիթը չլիներ քամին նրան հասցրել էր Երուսաղեմ… Ասում եմ “Ա՜յ Գայ ջան,էդ քո հարիֆի վրեն սկի հալ չկա, ու՞ր մնաց թե նրանից վոմընայզըռ դուրս գա”… ու ի՞նչ պարզվի,որ լավ լինի…Գայուշիկս ասում ա “Օֆ նայի, վոմըն-կնեգ, այզ-աչքեր, այսինքն` կնգա աչքերի պես սիրուն են աչքերը քո…” Հիասթափված եմ Գայուշիկից : Առակս ի՞նչ կուսուցանե. թո՜ղ շեն կենան կոմունիստները :
Britney Spears — Womanizer (Official Video)

***
Օֆելի Մինասյան -ը էսօր հրավիրված ա իր սեփական բյոռզդեյ Ցեղ փարթիին…Փարթիին ներկա են լինելու բազում եսիմինչիկներ,որոնց նա բնավ չգիտի,բայց պիտի զիբարը բաց ամենքին ասի “Ապրե՜ս գժուկ,որ եկար,քեզ երկա՜ր,շա՜տ երկար էի սպասել”: Լինելու են անթիվ ամբաղ-զամբաղ կենացներ:Ողջ երեկոյի ընթացքում բարի կոմունիստական ժպիտն ապահովված ա: Սփեյշըլ գՎեսթ D…J Քյաբաբ ! Մուտքը՝ միայն անդուր դեմքերով:

***
…և անգամ այս շոգին,երբ ամենքս երազում է օվկիանոսի անհուն խորքերում բնակվող մեդուզա լինելու մասին,դու ընտրել ես հարավտափաստանային պրիմիտիվ տիզի քաղաքականությունը …

***
Ես կոմպ ու դու դռայվեր, հոգի՜, առանց դռայվեր կոմպը բառախլիտ կանի…Ես մեռած ընկած,դու իմ ռեդ բուլլ,հոգի՜ առանց ռեդ բուլլ ես էս շոգին չեմ աբրի…Երբ զդռայվերն ի կոմպէն հանեն և այլ կոմպ նետեն, նա էլի դռայվ կանի ,երբ զիս ի քենէ զատեն,
քան տալ ճակատդ բացելն այլ ճար չի՜ լինի…(♥ Vahagn Azaryan ♥😛 , երբ V-ն ինձ մոտ… վենդետայի հետ բնա՜վ կապ չունի)