ՍԵՎԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Սեպտեմբերի 26, 2010

2


***
Մի կաթիլ անձրև և ամեն ինչ կընկնի իր տեղը

Մաշված բառերը քամու նման վազվզում են
այգիներում, ուր միայն համբույրն է իրական

Քեզ համար նեղ էին իմ լայն էջերը
Որտեղ հանգիստ փռվել է անունդ

Թող որ աշունը երբեք չուշանա

Տարօրինակ են մարդիկ-սեղանի վրա և հաց են դնում,
և մեռել` այն էլ մեռած

արցունքներս դաշնամուրի ստեղների նման երգելով
տարածվում են օդում

գոնե անձրև գար

մի հավատացյալ, ով Աստված էր փնտրում, հանկարծ խոստովանեց,
որ եկեղեցում աղոթելիս միշտ մոռանում է բառերը

օրերը սպանվում են, երբ
ապագայի մասին ենք երազում

պիտի սովորենք ապրել, որ ժամանակին զարմացնենք,
քանի դեռ ուշ չէ

դուրս եկեք տանից, որ չձանձրանաք:
Գիժս…տռա-լյա-լյա ու վերջ` առանց ձևականության:

***
Պատերազմի ու հաղթանակի մասին ամպագոռգոռ
բառեր պետք չի ասել.
արցունքներն իրար ավելի լավ կհասկանան

մարդիկ, մի ճզմվեք
լաթերի մեջ, մարմինն էլ
շնչել է ուզում

իսկական անիսկականի ջրերն ընկած-
էջերով վաճառվում է Վերնիսաժում

կարոտը գույն չունի,
բայց ինձնից բարձր է գոռում

զգում եմ հույսերի հոտը-թթվել է կարծես

ճանապարհները հոգնել են ոտքերից
ու մինչև գլխով չքայլենք`
խռոված դեմքները չեն բացի

մի գրողուհի երեկ ինձ ասաց, որ գրողները ծերացել են
խեղճ, ասեղ թելել չսովորեցիր

տեսնես ով է որոշում
որ երգն է հայրենասիրական, որը օտարամոլական

վաղն անեղանակ օր է լինելու
աներկինք վերևում չարևն է մութ տալու

լավայի նման հոսում են տաք մեղքերը փողոցներում ու
հոգեվորսությամբ զբաղվում

հագեք ձեր լաթերը, վաղն անեղանակ օր է լինելու:

 

***

Գիշերը աստղերը կախվում են երկնքից, որ առավոտյան հերթով մահանան:
Գիշերը մտքերս կախվում են կոպերիցս,որ արցունքներս ճամփա չունենան:
Գիշերը մարդիկ մնում են մենակ-իրենք իրենց հետու ատում բոլորին` ներառյալ իրենց
Գիշերը շները, թե մարդիկ /չեմ հիշում/ ոռնում ենիսկ ցերեկները` լուռ համակերպվում
Գիշերը մեր մեղքերը ստվերների նման մեզնից փախչում են, բայց ոչ-անջատվումդրա համար էլ մութ է գիշերը
Գիշերը երազներն ու հուշերը խաղում են իրար հետ, իսկ առավոտյան հաղթում է կյանքը
Գիշերը…ամեն ինչ լուրջ է թվում գիշերը. այստեղ խաղն է կյանք, ոչ թե հակառակը
Գիշերը մեղք է մեղք գործելը, անաղոթք քնելը, սիրուդ չհիշելը
Գիշերը ապրածն ապրած է, Աստվածը` Աստված, ասվածը` ասված…
Գիշերը…երանի նրան, ով ապրում է գիշերը, այլ ոչ թե մեռնում:

Ու բառն ազատվելով մտքից

Ու բառն ազատվելով մտքից ճչալով հասավ տողին, ընտրեց հարմար մի տեղ, նստեց, վառեց սիգարետն ու ինձ աչքով արեց-կարող ես սկսել
գրել` չգրելով այն, ինչ ուզում ես գրել, դրա համար էլ գրել
գրել հանուն բառի ու դատարկ էջի, որպեսզի հանդիպեն ու գուցե սիրեն իրար
գրել` քո գոյության համար, որ ժամանակն ամաչի
գրել քեզ համար ու նվիրել ուրիշին
գրել ու չճանաճել քեզ քո գրվածքներում
զգացածդ գրիր, որ հետո մրսես
ազատության համար գրել, բայց տառին դատապարտված մնալ
գրել, որ զուգարանում ազատ չմնաս կամ էլ անկողնում եղունգներդ չկրծես
գրել գիշերում չկորելու համար, հանուն արեւի գրել, երկրպագել հոգուն
գրել լայն փողոցի մասին, դռան, խոստովանության
գրել, որ երջանկությունը դժբախտության մեջ է, իսկ կյանքը պոռնիկ է` էժան ու գայթակղիչ
գրել մերժվելու համար ու գրածիդ չափով դատարկ մի էջ թողնելու համար: