ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ  |  Բանաստեղծություններ

Posted on Սեպտեմբերի 26, 2010

0


ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՈւՐՃ ԵՄ ԽՄՈւՄ

Ես պարզապես սուրճ եմ խմում:
Ու կարոտս անդավաճան
Սև վայելքի գոլորշու մեջ
Չի գտնում դեռ դառը վախճան:

Ես պարզապես սուրճ եմ խմում,
Ու չկաս դու, չկա մոխիր ծխախոտի,
Երբ նրա հետ սերն էր ծխում,
Ծխում էր դեռ ու չէր մարում,
Մինչ կարոտս  ելավ ոտի,
Որ իմ սուրճի ումպերի մեջ
Աննյութեղեն ու պարունակ
Անմահական սիրո թույնով
Ինձ կախոտի իմ հուշերի
Անձավներում,
Ուր պարզապես սուրճ եմ խմում,
Ուր չկաս դու, ու չեն մարում
Ծխախոտիդ ծուխը և ես,
Եվ անցյալի քառատրոփ խորշակներում
Անունն եմ քո ճչում ասես.
Սուրճ եմ խմում ես պարզապես:
16.07.08

 

ՀԱՐՅՈւՐ ՈՒ ՄԵԿ

Իմ անցյալի կապկպուկից
Այսօր մի խուրձ հետս վերցրի,
Որ ուղարկեմ մոռացություն,
Այն քաղաք չէ կամ էլ ավան,
Մոլորակ է, հասցե չունի,
Մտացածին անհայտություն և տարածք է`
Անկշռելի, անչափելի, հասանելի,
Նաև մոտիկ տարածություն լոկ ինձ համար:
Այլ կերպ ասեմ. հոգուս համար
Շոր եմ կարել,
Եվ անհարմար ձև ու չափեր,
Հոգեկոշիկ, հոգեկալներ
Մեկ կապոցում լուռ դրեցի
Ու  գնացի… ՙՄոռացություն՚:
Հոգուս համար կարած շորը
Դեռ չհագած` հետս վերցրի,
Որ հարցնեմª մոռացությո΄ւն,
Տե΄ս, սազո±ւմ են հոգուս նորը,
Վառ գույներն ու լուսավորը:
ՙՄոռացություն՚ մոլորակում լուռ գիշեր էր,
Քուն էր մտել ինձ պես հարյուր մարդու հանած
Հոգիների փեշն ու շորը,
Դե΄, ինչ արած,
Որտեղ հարյուր, այժմ դարձավ
Հարյուր ու մեկ. հասցե ստացավ
ՙՄոռացություն՚ մոլորակը,
Ես էլ  խաղաղ վերադարձա
Իմ ներկայի դուռն ու բակը:
25.03.06

ԻՄ  ՀԻՆ  ՎԵՐԱՐԿՈւՆ

Երեկ, երբ հագա ծանոթ վերարկուս,
Այն ինձ առավել սիրելի թվաց:
Կոր օձիքի տակ, լայն գրպաններում,
Այնքա˜ն խելահեղ համբույր կար թողած,
Ուսերի ուղիղ կարերի վրա
Քո տաք ափերից լուսե շոյանքներ,
Ու երեկ արդեն ինձ ջե˜րմ ժպտացող
Հին վերարկուի կլոր կոճակներ:
Կանգնել եմ հագած հայելու առաջ
Ինձ շա˜տ սիրելի այս պարզ վերարկուս,
Բայց երեկ էր, որ ջերմությունը իր
Սիրով տոգորված հասավ իմ հոգուն,
Քո թափառական մատնահետքերից,
Ես արդեն ունեմ  սիրո հետագիծ
Հագուստիս վրա`
Անընթեռնելի բոլորի համար,
Բոլորն ի±նչ գիտեն, թե սեր է ապրում
Ու հաբույրների քաղցր խտացում
Իմ վերարկուի թեկուզ բերանբաց,
Լայն ու թելակար պարզ գրպաններում:
Ես եմ, որ հիմա ձեռքս կտանեմ
Ու կոնֆետ գտած երեխայի պես
Իմ իսկ գրպանից համբույր կհանեմ
Ու կոլորեմ անփույթ վարսերիս…
Գիտե±ս, նրանք էլ քո գոլ մատներից
Հուզումներ ունեն ալիքների մեջ,
Թողած մեր սիրո լուռ խոստումներից,
Որքա˜ն սիրեցի երեկ վերարկուս,
Ու որքա˜ն շատ է հասնում այն հոգուս:
28.11.09

ԳՈւՆԱՊՆԱԿԻՑ  ՄԻՆՉ ՄՏԱՊՆԱԿ

Արարա΄ծ, բարև΄,
Ես նկարիչ չեմ,
Որ իմ ակամա  ձեռքի վարժանքով
Նկարեմ արև
Լալկան մանուկի լացը կտրելու,
Գերելու համար:
Արարա΄ծ, բարև΄,
Նկարիչ չեմ ես,
Ու այժմ չունեմ հին ներկապնակ,
Որ արագորեն սահեցնեմ թղթին
Կիսադեմը քո:
Դրա  փոխարեն, հատուկ քեզ համար
Մի գաղտնիք բացեմ.
Ես ունեմ մի մե˜ծ, խո˜ր մտապնակ,
Գուներանգի պես մտքերս եմ խառնում,
Հակադրում բարին վատին ու չարին,
Ու ամեն ծնվող միտք-երանգներից
Քեզ թողնում բաժին` բարի հետագիծ`
Համաձայնելու, ժխտելու համար…
4.02.06

ՁԵՌՔԵՐԻՍ ԵՐԳԸ

Ձեռքերս այսօր երգել ուզեցին
Եկեղեցու սուրբ լռության ներքո,
Ձեռքերս այսօր աղերս պարզեցինª
Կրկին խնդրելով ներել մի մարդու,
Որը հենց ինքս եմ… Ու պիտի ասեմª
Իմ անմեղությամբ ե΄ս եմ մեղավոր,
Տե΄ր, անմեղիս երգը քի΄չ էլ լսիր,
Որ մնաս էլի իմ` պատժվածիս
Ամենակարող ու լուռ դատավոր:
2.04.04

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ±ւՄ ԵՍ…

Պատկերացնո±ւմ ես` մենք` ծովի ափին,
Երկինքն է ծնկել ծովի հատակին,
Ու մենք երկուսով ծովի պռունկին`
Ծանոթ լռության բազմախոսության
Սահման ենք դարձել անծով ցամաքի:
Պատկերացնո±ւմ ես, մենք` ծովի ափին,
Թափառող արև` գիժ, ոտաբոբիկ,
Խառնելով իրեն ջրին, ավազին`
Մեզ հետ միասին սեր է նկարում
Ծովի երեսին:
Պատկերացնո±ւմ ես` մենք` ծովի ափին,
Ու լուսաբացը հեռվից չի գալիս,
Այն սկսվում է քո պարզ աչքերից,
Հետո շտապում է, հասնում ավազին,
Ծնկած երկնքին, գրկաբաց ծովին`
Հոգուդ գույները իր գրկում առած`
Եվ վայրկյաններում լույսն է  մեզ տիրում,
Մինչ քո աչքերում երբեք չի մարում,
Սերն արթնանում է ադամամութին
Քո աչքերի մեջ:
Պատկերացնո±ւմ ես, մենք` ծովի ափին,
Դե́, ամուր գրկի́ր վայրկյանները այս,
Ադամամութի անբառ, անսպառ
Ծովածոց, որպես մերն սերն է նաև,
Որ ծովի նման խաղաղ է զարկվում
Մարմար ափերին, անկեղծ-անփույթի
Հուզումներն էլ են շոյելու ելնում
Ցամաքը ու մեզ` ադամամութին:
25.08.09

ՍԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Սերը ավարտվեց, և մի±թե այն կար.
Օդում քարացան խոսքերը բոլոր,
Համրացավ հույզը, կարոտը մոլոր
Գլուխը առավ իր թաթերի մեջ
Ու կաղկանձելով հեռացավ հեռու
Վիրավոր ոտքով, բայց բարի˜, բարի˜
Ու հավատարիմ մի ծեր շան նման:
Սերը ավարտվեց, և ո±վ հորինեց
Համրացած հույզի զգացումը տկար,
Անուժ ու վհատ, անտարբեր, քնատ,
Բութ ու որբացած անկարոտ հույզի
Զգացումը տկար:
Սիրտը փշրվեց ու հոգին մարե±ց,
Չէ˜, նա հեռացավ ու սիրտը սառեց,
Հոգետվայտված նոր հիվանդությամբ
Հապճեպ վարակվեց, ոչ բացիլային,
Ծուռ ճանապարհով,
Սիրտը ենթարկվեց իր հիշողության
Արագ կորստին, ոչ թե կոտրվեց,
Բաբախեց վերստին, բայց անարձագանք…
Այն շուն-կարոտի անտեր ոռնոցը չկար էլ վաղուց,
Կարոտը մոլոր գլուխը առավ իր թաթերի մեջ`
Ու թախանձելով հեռացավ հեռու
Արնաքամ ոտքի լերդացած հետքը
Թողնելով իր հիշողության
Կորստին հլու սրտի էջերին:
4.03.09

ՄԵՆԱՊԱՏՈւՄԻ ԻՄ ՀԱՅՏՆՈւԹՅՈւՆԸ

Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,
Եվ այս լապտերի գլխիկոր հևքից,
Մայթերին խոսուն` ցնցուղվում է լուռ
Իմ ասելիքի համր չասածը,
Իմ չասելիքի ասելիքը կուռ:

Ապրված կյանքիս ետնաբեմերում
Կռիվ են տալիս դեռ չհասկացված
Կերպարները իմ, կռիվ են տալիս
Այս  լուսե ժամին, ուր ես, խաղաղված
Մենապատումի այս սպասումից,
Շշնջում եմ լուռ.
—  Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը…

Թարթող լապտերի գլխիկոր հևքից
Դանդաղ ճոճվում է իմ ասելիքի
Չասելիքը լուռ, որ էլ երբևէ երգ չի դառնալու,
Ոչ էլ մեղեդի. ու թող քաղաքի գիշերը թերթի
Այս աննշանակ տարեդարձը իմ.
— Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը…
05.09.08

ՍՈւՏ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԽՆՋՈւՅՔԱԺԱՄԻՆ

Խե˜ղճ ազնվություն,
Որ դարձել  ես դո́ւ էլ դատապարտելի,
Ու կրում ես դո́ւ էլ դրոշմ քննելի
Քեզ իր մեջ այսքա˜ն անդուլ կրողի:
Խե˜ղճ ազնվություն,
Հզորությամբ քո այս անպարտելի
Խռով ժամերին առնում ես քո մեջ
Հոգուս բողոքը` պարզ, նշմարելի,
Եվ փոքրանում եք այդ նույն հոգու հետ,
Ճզմվում, դառնում աննշմարելի,
Մինչդեռ նույն ժամին ձեր շուրջբոլորը
Կեղծ ու անտարբեր հրճվանքների մեջ,
Բարք ու ձևերում աղմկում են
Եվ  սուտ ու վայրենի
Կենաց են խմում ցոփ աստվածների:
Այսքա˜ն փոքրացած, քեզ հետ որբացած,
Ուզում եմ շրջել խնջույքաժամի
Սեղանները մեղկ,
Որոնք անլեզու, անձայն ու հլու
Ճռռում են ստի խրախճանքներում,
Ուր զնգոցի մեջ գոռ գավաթների,
Ի˜մ ազնվություն, դո˜ւ ես փշրվում
Խրախճանքներում շինծու, նողկալի
Ցոփ աստվածների կենացների մեջ
Փառաբանումի:
28.10.09

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ

Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացած` հառնում,
Ու հայրենիքիս գորշ քարը առնում,
Հենում եմ լեռան սարսուռ լանջերին,
Որ լեռս մնա, մանուկս դառնա
Լեռնապահ ազգիս հիմնարար մարտիկ,
Ու հողին խառնած քրտինքը ազգիսª
Անիծում եմ այն արնախում ազգին,
Որը հայ լեզուն փորձում է բանտել
Ու խուսափում է կծիկը քանդել
Երկու պատմության խաչմերուկներում,
Քանզի քանդողը մինչև գերեզման
Էլ չունի ներում:
Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացածª հառնում,
Խոնարհում հողիս   խորը վերքերին,
Քար ու ջրերին, ձոր ու վիհերին:
Հաշվեհարդարս սրով չեմ լուծի,
Այլ մատենագիր, հզոր պատմությամբ,
Հարատևելու անխեղդ ձգտումով
Ու մշտաբարբառ, հայ մկրտությամբ…
Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացած` հառնում:
20.1.07

ԿԵՂԾԻՔԻ ՀՆՈՑ

Խնդրո΄ւմ եմ, դասե΄ք ինձ
Անկեղծների ու անեղծների
Ազնիվ բանակին,
Բողոք ունեմ ես, նաև ասելիք`
Ընդդեմ աշխարհի դառը հանաքի,
Խելառ աշխարհում այս
Կեղծ-բարեկամ,
Խելառ աշխարհում
Վաշխառուական,
Փողի ու նյութի
Անհունության մեջ
Մի΄ ծախեք, մարդի΄կ,
Հոգիները կեղծ:
Մի΄ ծախեք, մարդի΄կ,
Խաղ ու դիմագիծ,
Սուտ ծիծաղների
Դավադիր զնգոց,
Անաղարտ պահեք
Բանականության
Ամեն մի անկյուն
Ու թաքուն գզրոց,
Ձեր հոգիների ամեն վարարում
Թո΄ղ, որ  ունենա
Մաքրաջինջ լրում,
Որ եթե անգամ
Տեղատարափվեք,
Մաքուր ջրերով ափերը գրկեք,
Խնդրո΄ւմ եմ, դասվե΄ք
Դուք անկեղծների
Ու անեղծների
Ազնիվ բանակին,
Դավադի΄ր եղեք
Մարդ-արտիստների
Փոքրոգիության
Կեղտոտ հանաքին,
Մաքրե΄ք ձեր հոգին
Սուտ ու կեղծիքից,
Ազատե΄ք կյանքը
Անդեմ անեծքից,
Մեղք է աշխարհը`
Կեղծիքի հնոց,
Կամ այս արևը`
Համակ լույս ու բոց,
Կհոգնի մի օր
Ժպտալուց վերից,
Եվ կկործանվեք
Հոգու աղետից:
24.04.08

ՊՃՆՎԱԾ ԿԱՐՈՏ

Կարոտ է հագել առավոտը այս,
Փեշերը սիրո փռել ամենուր,
Ու ասես անբիծ, ճերմակ նորահարս`
Շուշանվել օդում, ուր ես եմ ապրում:
Ճեմում է ինձ հետ ամեն սենյակում,
Հայելիներին ժպիտ է դողում,
Անհանգստությունն իր պերճանքի մեջ
Կուտակում է ու անբառ սքողում:
Կարոտ է հագել առավոտը այս,
Սիրո փեշերով, որ քեզ մոտ հասնի,
Իր թևով վրձնի համբույր սենյակում,
Որպես սիրաբեր, ճերմակ աղավնի:
Վաղվա օրն էլ իմ թող կարոտ  հագնի,
Հարսե աղավնին շուշանվի օդում,
Սիրո փեշերը տարածի անվերջ,
Հանգրվանելով քո տաքուկ գրկում:
20.08.09

ԹՈՂԵ΄Ք ԱՂՈԹՔՍ ԹՌՉԻ

Մայրամուտներին լույս աղաչեցի
Անթարգման մտքիս թափառումներով,
Մայրամուտներին ինձ երիզեցի
Հրդեհվող լույսի մարմրող ծխով:
Երբ լուսաբաց էր, ծխում էի դեռ`
Ծնկներս թողած աղոթքի շեմին,
Իմ չհասկացված ոգեփոխության
Ու դեռ սպասվելիք նոր մայրամուտին:
Մայրամուտներին լույս աղաչեցի,
Ու գիժ իղձերս լոկ հեգնանք դարձան,
Անթարգման մտքիս դեգերումներով
Աղոթքս կիսատ թողին, հեռացան:
Ով սեր էր, դարձավ անոթի խաբկանք,
Ով մտերիմ էր, դարձավ անծանոթ,
Մայրամուտներին լույս աղաչեցի,
Կիսատ աղոթքս երկինք չհասավ:
Եվ երբ կամեցա ինքս սավառնել
Մտքիս անթարգման թափառումներով,
Իմ նոր երամին թև չմիացավ,
Լոկ կիսատ աղոթքն իմ թռիչք դարձավ:
29. 01.09

 

 

 

ՀԵՂԻՆԱԿ ` ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ

 

ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՈւՐՃ ԵՄ ԽՄՈւՄ

 

Ես պարզապես սուրճ եմ խմում:

Ու կարոտս անդավաճան

Սև վայելքի գոլորշու մեջ

Չի գտնում դեռ դառը վախճան:

 

Ես պարզապես սուրճ եմ խմում,

Ու չկաս դու, չկա մոխիր ծխախոտի,

Երբ նրա հետ սերն էր ծխում,

Ծխում էր դեռ ու չէր մարում,

Մինչ կարոտս ելավ ոտի,

Որ իմ սուրճի ումպերի մեջ

Աննյութեղեն ու պարունակ

Անմահական սիրո թույնով

Ինձ կախոտի իմ հուշերի

Անձավներում,

Ուր պարզապես սուրճ եմ խմում,

Ուր չկաս դու, ու չեն մարում

Ծխախոտիդ ծուխը և ես,

Եվ անցյալի քառատրոփ խորշակներում

Անունն եմ քո ճչում ասես.

Սուրճ եմ խմում ես պարզապես:

16.07.08

 

ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՈւՐՃ ԵՄ ԽՄՈւՄ

 

Ես պարզապես սուրճ եմ խմում:

Ու կարոտս անդավաճան

Սև վայելքի գոլորշու մեջ

Չի գտնում դեռ դառը վախճան:

 

Ես պարզապես սուրճ եմ խմում,

Ու չկաս դու, չկա մոխիր ծխախոտի,

Երբ նրա հետ սերն էր ծխում,

Ծխում էր դեռ ու չէր մարում,

Մինչ կարոտս ելավ ոտի,

Որ իմ սուրճի ումպերի մեջ

Աննյութեղեն ու պարունակ

Անմահական սիրո թույնով

Ինձ կախոտի իմ հուշերի

Անձավներում,

Ուր պարզապես սուրճ եմ խմում,

Ուր չկաս դու, ու չեն մարում

Ծխախոտիդ ծուխը և ես,

Եվ անցյալի քառատրոփ խորշակներում

Անունն եմ քո ճչում ասես.

Սուրճ եմ խմում ես պարզապես:

16.07.08

 

ՀԱՐՅՈւՐ ՈՒ ՄԵԿ

 

Իմ անցյալի կապկպուկից

Այսօր մի խուրձ հետս վերցրի,

Որ ուղարկեմ մոռացություն,

Այն քաղաք չէ կամ էլ ավան,

Մոլորակ է, հասցե չունի,

Մտացածին անհայտություն և տարածք է`

Անկշռելի, անչափելի, հասանելի,

Նաև մոտիկ տարածություն լոկ ինձ համար:

Այլ կերպ ասեմ. հոգուս համար

Շոր եմ կարել,

Եվ անհարմար ձև ու չափեր,

Հոգեկոշիկ, հոգեկալներ

Մեկ կապոցում լուռ դրեցի

Ու գնացիՙՄոռացություն՚:

Հոգուս համար կարած շորը

Դեռ չհագած` հետս վերցրի,

Որ հարցնեմª մոռացությո΄ւն,

Տե΄ս, սազո±ւմ են հոգուս նորը,

Վառ գույներն ու լուսավորը:

ՙՄոռացություն՚ մոլորակում լուռ գիշեր էր,

Քուն էր մտել ինձ պես հարյուր մարդու հանած

Հոգիների փեշն ու շորը,

Դե΄, ինչ արած,

Որտեղ հարյուր, այժմ դարձավ

Հարյուր ու մեկ. հասցե ստացավ

ՙՄոռացություն՚ մոլորակը,

Ես էլ խաղաղ վերադարձա

Իմ ներկայի դուռն ու բակը:

25.03.06

 

ԻՄ ՀԻՆ ՎԵՐԱՐԿՈւՆ

 

Երեկ, երբ հագա ծանոթ վերարկուս,

Այն ինձ առավել սիրելի թվաց:

Կոր օձիքի տակ, լայն գրպաններում,

Այնքա˜ն խելահեղ համբույր կար թողած,

Ուսերի ուղիղ կարերի վրա

Քո տաք ափերից լուսե շոյանքներ,

Ու երեկ արդեն ինձ ջե˜րմ ժպտացող

Հին վերարկուի կլոր կոճակներ:

Կանգնել եմ հագած հայելու առաջ

Ինձ շա˜տ սիրելի այս պարզ վերարկուս,

Բայց երեկ էր, որ ջերմությունը իր

Սիրով տոգորված հասավ իմ հոգուն,

Քո թափառական մատնահետքերից,

Ես արդեն ունեմ սիրո հետագիծ

Հագուստիս վրա`

Անընթեռնելի բոլորի համար,

Բոլորն ի±նչ գիտեն, թե սեր է ապրում

Ու հաբույրների քաղցր խտացում

Իմ վերարկուի թեկուզ բերանբաց,

Լայն ու թելակար պարզ գրպաններում:

Ես եմ, որ հիմա ձեռքս կտանեմ

Ու կոնֆետ գտած երեխայի պես

Իմ իսկ գրպանից համբույր կհանեմ

Ու կոլորեմ անփույթ վարսերիս

Գիտե±ս, նրանք էլ քո գոլ մատներից

Հուզումներ ունեն ալիքների մեջ,

Թողած մեր սիրո լուռ խոստումներից,

Որքա˜ն սիրեցի երեկ վերարկուս,

Ու որքա˜ն շատ է հասնում այն հոգուս:

28.11.09

 

ԳՈւՆԱՊՆԱԿԻՑ ՄԻՆՉ ՄՏԱՊՆԱԿ

 

Արարա΄ծ, բարև΄,

Ես նկարիչ չեմ,

Որ իմ ակամա ձեռքի վարժանքով

Նկարեմ արև

Լալկան մանուկի լացը կտրելու,

Գերելու համար:

Արարա΄ծ, բարև΄,

Նկարիչ չեմ ես,

Ու այժմ չունեմ հին ներկապնակ,

Որ արագորեն սահեցնեմ թղթին

Կիսադեմը քո:

Դրա փոխարեն, հատուկ քեզ համար

Մի գաղտնիք բացեմ.

Ես ունեմ մի մե˜ծ, խո˜ր մտապնակ,

Գուներանգի պես մտքերս եմ խառնում,

Հակադրում բարին վատին ու չարին,

Ու ամեն ծնվող միտքերանգներից

Քեզ թողնում բաժին` բարի հետագիծ`

Համաձայնելու, ժխտելու համար

4.02.06

 

ՁԵՌՔԵՐԻՍ ԵՐԳԸ

 

Ձեռքերս այսօր երգել ուզեցին

Եկեղեցու սուրբ լռության ներքո,

Ձեռքերս այսօր աղերս պարզեցինª

Կրկին խնդրելով ներել մի մարդու,

Որը հենց ինքս եմՈւ պիտի ասեմª

Իմ անմեղությամբ ե΄ս եմ մեղավոր,

Տե΄ր, անմեղիս երգը քի΄չ էլ լսիր,

Որ մնաս էլի իմ` պատժվածիս

Ամենակարող ու լուռ դատավոր:

2.04.04

 

 

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ±ւՄ ԵՍ

 

Պատկերացնո±ւմ ես` մենք` ծովի ափին,

Երկինքն է ծնկել ծովի հատակին,

Ու մենք երկուսով ծովի պռունկին`

Ծանոթ լռության բազմախոսության

Սահման ենք դարձել անծով ցամաքի:

Պատկերացնո±ւմ ես, մենք` ծովի ափին,

Թափառող արև` գիժ, ոտաբոբիկ,

Խառնելով իրեն ջրին, ավազին`

Մեզ հետ միասին սեր է նկարում

Ծովի երեսին:

Պատկերացնո±ւմ ես` մենք` ծովի ափին,

Ու լուսաբացը հեռվից չի գալիս,

Այն սկսվում է քո պարզ աչքերից,

Հետո շտապում է, հասնում ավազին,

Ծնկած երկնքին, գրկաբաց ծովին`

Հոգուդ գույները իր գրկում առած`

Եվ վայրկյաններում լույսն է մեզ տիրում,

Մինչ քո աչքերում երբեք չի մարում,

Սերն արթնանում է ադամամութին

Քո աչքերի մեջ:

Պատկերացնո±ւմ ես, մենք` ծովի ափին,

Դե́, ամուր գրկի́ր վայրկյանները այս,

Ադամամութի անբառ, անսպառ

Ծովածոց, որպես մերն սերն է նաև,

Որ ծովի նման խաղաղ է զարկվում

Մարմար ափերին, անկեղծանփույթի

Հուզումներն էլ են շոյելու ելնում

Ցամաքը ու մեզ` ադամամութին:

25.08.09

 

ՍԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ

 

Սերը ավարտվեց, և մի±թե այն կար.

Օդում քարացան խոսքերը բոլոր,

Համրացավ հույզը, կարոտը մոլոր

Գլուխը առավ իր թաթերի մեջ

Ու կաղկանձելով հեռացավ հեռու

Վիրավոր ոտքով, բայց բարի˜, բարի˜

Ու հավատարիմ մի ծեր շան նման:

Սերը ավարտվեց, և ո±վ հորինեց

Համրացած հույզի զգացումը տկար,

Անուժ ու վհատ, անտարբեր, քնատ,

Բութ ու որբացած անկարոտ հույզի

Զգացումը տկար:

Սիրտը փշրվեց ու հոգին մարե±ց,

Չէ˜, նա հեռացավ ու սիրտը սառեց,

Հոգետվայտված նոր հիվանդությամբ

Հապճեպ վարակվեց, ոչ բացիլային,

Ծուռ ճանապարհով,

Սիրտը ենթարկվեց իր հիշողության

Արագ կորստին, ոչ թե կոտրվեց,

Բաբախեց վերստին, բայց անարձագանք

Այն շունկարոտի անտեր ոռնոցը չկար էլ վաղուց,

Կարոտը մոլոր գլուխը առավ իր թաթերի մեջ`

Ու թախանձելով հեռացավ հեռու

Արնաքամ ոտքի լերդացած հետքը

Թողնելով իր հիշողության

Կորստին հլու սրտի էջերին:

4.03.09

 

ՄԵՆԱՊԱՏՈւՄԻ ԻՄ ՀԱՅՏՆՈւԹՅՈւՆԸ

 

Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը,

Եվ այս լապտերի գլխիկոր հևքից,

Մայթերին խոսուն` ցնցուղվում է լուռ

Իմ ասելիքի համր չասածը,

Իմ չասելիքի ասելիքը կուռ:

 

Ապրված կյանքիս ետնաբեմերում

Կռիվ են տալիս դեռ չհասկացված

Կերպարները իմ, կռիվ են տալիս

Այս լուսե ժամին, ուր ես, խաղաղված

Մենապատումի այս սպասումից,

Շշնջում եմ լուռ.

—  Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը

 

Թարթող լապտերի գլխիկոր հևքից

Դանդաղ ճոճվում է իմ ասելիքի

Չասելիքը լուռ, որ էլ երբևէ երգ չի դառնալու,

Ոչ էլ մեղեդի. ու թող քաղաքի գիշերը թերթի

Այս աննշանակ տարեդարձը իմ.

Քաղաքը իմն է, քաղաքը` քոնը

05.09.08

 

ՍՈւՏ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԽՆՋՈւՅՔԱԺԱՄԻՆ

 

Խե˜ղճ ազնվություն,

Որ դարձել ես դո́ւ էլ դատապարտելի,

Ու կրում ես դո́ւ էլ դրոշմ քննելի

Քեզ իր մեջ այսքա˜ն անդուլ կրողի:

Խե˜ղճ ազնվություն,

Հզորությամբ քո այս անպարտելի

Խռով ժամերին առնում ես քո մեջ

Հոգուս բողոքը` պարզ, նշմարելի,

Եվ փոքրանում եք այդ նույն հոգու հետ,

Ճզմվում, դառնում աննշմարելի,

Մինչդեռ նույն ժամին ձեր շուրջբոլորը

Կեղծ ու անտարբեր հրճվանքների մեջ,

Բարք ու ձևերում աղմկում են

Եվ սուտ ու վայրենի

Կենաց են խմում ցոփ աստվածների:

Այսքա˜ն փոքրացած, քեզ հետ որբացած,

Ուզում եմ շրջել խնջույքաժամի

Սեղանները մեղկ,

Որոնք անլեզու, անձայն ու հլու

Ճռռում են ստի խրախճանքներում,

Ուր զնգոցի մեջ գոռ գավաթների,

Ի˜մ ազնվություն, դո˜ւ ես փշրվում

Խրախճանքներում շինծու, նողկալի

Ցոփ աստվածների կենացների մեջ

Փառաբանումի:

28.10.09

 

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ

 

Ամեն հայի հետ ես եմ մահանում,

Ամեն ծնվողով նորացած` հառնում,

Ու հայրենիքիս գորշ քարը առնում,

Հենում եմ լեռան սարսուռ լանջերին,

Որ լեռս մնա, մանուկս դառնա

Լեռնապահ ազգիս հիմնարար մարտիկ,

Ու հողին խառնած քրտինքը ազգիսª

Անիծում եմ այն արնախում ազգին,

Որը հայ լեզուն փորձում է բանտել

Ու խուսափում է կծիկը քանդել

Երկու պատմության խաչմերուկներում,

Քանզի քանդողը մինչև գերեզման

Էլ չունի ներում:

Ամեն հայի հետ ես եմ մահանում,

Ամեն ծնվողով նորացածª հառնում,

Խոնարհում հողիս խորը վերքերին,

Քար ու ջրերին, ձոր ու վիհերին:

Հաշվեհարդարս սրով չեմ լուծի,

Այլ մատենագիր, հզոր պատմությամբ,

Հարատևելու անխեղդ ձգտումով

Ու մշտաբարբառ, հայ մկրտությամբ

Ամեն հայի հետ ես եմ մահանում,

Ամեն ծնվողով նորացած` հառնում:

20.1.07

 

ԿԵՂԾԻՔԻ ՀՆՈՑ

 

Խնդրո΄ւմ եմ, դասե΄ք ինձ

Անկեղծների ու անեղծների

Ազնիվ բանակին,

Բողոք ունեմ ես, նաև ասելիք`

Ընդդեմ աշխարհի դառը հանաքի,

Խելառ աշխարհում այս

Կեղծբարեկամ,

Խելառ աշխարհում

Վաշխառուական,

Փողի ու նյութի

Անհունության մեջ

Մի΄ ծախեք, մարդի΄կ,

Հոգիները կեղծ:

Մի΄ ծախեք, մարդի΄կ,

Խաղ ու դիմագիծ,

Սուտ ծիծաղների

Դավադիր զնգոց,

Անաղարտ պահեք

Բանականության

Ամեն մի անկյուն

Ու թաքուն գզրոց,

Ձեր հոգիների ամեն վարարում

Թո΄ղ, որ ունենա

Մաքրաջինջ լրում,

Որ եթե անգամ

Տեղատարափվեք,

Մաքուր ջրերով ափերը գրկեք,

Խնդրո΄ւմ եմ, դասվե΄ք

Դուք անկեղծների

Ու անեղծների

Ազնիվ բանակին,

Դավադի΄ր եղեք

Մարդարտիստների

Փոքրոգիության

Կեղտոտ հանաքին,

Մաքրե΄ք ձեր հոգին

Սուտ ու կեղծիքից,

Ազատե΄ք կյանքը

Անդեմ անեծքից,

Մեղք է աշխարհը`

Կեղծիքի հնոց,

Կամ այս արևը`

Համակ լույս ու բոց,

Կհոգնի մի օր

Ժպտալուց վերից,

Եվ կկործանվեք

Հոգու աղետից:

24.04.08

 

ՊՃՆՎԱԾ ԿԱՐՈՏ

 

Կարոտ է հագել առավոտը այս,

Փեշերը սիրո փռել ամենուր,

Ու ասես անբիծ, ճերմակ նորահարս`

Շուշանվել օդում, ուր ես եմ ապրում:

Ճեմում է ինձ հետ ամեն սենյակում,

Հայելիներին ժպիտ է դողում,

Անհանգստությունն իր պերճանքի մեջ

Կուտակում է ու անբառ սքողում:

Կարոտ է հագել առավոտը այս,

Սիրո փեշերով, որ քեզ մոտ հասնի,

Իր թևով վրձնի համբույր սենյակում,

Որպես սիրաբեր, ճերմակ աղավնի:

Վաղվա օրն էլ իմ թող կարոտ հագնի,

Հարսե աղավնին շուշանվի օդում,

Սիրո փեշերը տարածի անվերջ,

Հանգրվանելով քո տաքուկ գրկում:

20.08.09

 

 

ԹՈՂԵ΄Ք ԱՂՈԹՔՍ ԹՌՉԻ

 

Մայրամուտներին լույս աղաչեցի

Անթարգման մտքիս թափառումներով,

Մայրամուտներին ինձ երիզեցի

Հրդեհվող լույսի մարմրող ծխով:

Երբ լուսաբաց էր, ծխում էի դեռ`

Ծնկներս թողած աղոթքի շեմին,

Իմ չհասկացված ոգեփոխության

Ու դեռ սպասվելիք նոր մայրամուտին:

Մայրամուտներին լույս աղաչեցի,

Ու գիժ իղձերս լոկ հեգնանք դարձան,

Անթարգման մտքիս դեգերումներով

Աղոթքս կիսատ թողին, հեռացան:

Ով սեր էր, դարձավ անոթի խաբկանք,

Ով մտերիմ էր, դարձավ անծանոթ,

Մայրամուտներին լույս աղաչեցի,

Կիսատ աղոթքս երկինք չհասավ:

Եվ երբ կամեցա ինքս սավառնել

Մտքիս անթարգման թափառումներով,

Իմ նոր երամին թև չմիացավ,

Լոկ կիսատ աղոթքն իմ թռիչք դարձավ:

29. 01.09