ՍՈՆՅԱ ՄՍՐՅԱՆ | Գժվելու աստիճան

Posted on Սեպտեմբերի 29, 2010

0


Նվիրում եմ նրան, ով ինձ  «Արևս» է ասում


Հետո գարունը լուռ արտասվեց իր անձրևները,
Ամառը փոխեց իր ձևը ինչ-որ թախծոտ աշունով,
Աշունը հատիկ-հատիկ հոսցրեց իր արցունքները
Քո կիսաբաց վերնաշապիկց ներս, քո խորքերը…

Հիշեցի…
Ես եկա քեզ մոտ…
(Ուղղակի… հենց այնպես…
ինչ-որ մի «եթե գնայի» բացառելու…
հա, չնայած դու չսիրեցիր իմ սիրած ռոք խումբը, բայց կապ չունի..
Եկա քեզ մոտ…)
Ասելու, որ սիրում եմ…
Քո ձեռքերը,
Մատներիդ շփոթված հպումը հեռախոսիդ ստեղներին,
Մատներիդ շարժումները հեռախոսիդ ստեղներին,
Մատներիդ, ստեղների ու շարժումներիդ կիրքը
Ես սիրում եմ…
Ու նաև սիրում եմ այդ կիրքը տեսնելու իմ թուլությունը
Այդ կիրքը զգալու իմ մարմնականությունը,
Հա սիրում եմ…
Քո մարմինը,
Սիրում եմ ուսերիդ հենվածքը պատուհանագոգի եզրերին,
Ուսերիդ հպումը պատուհանագոգի եզրերին,
Ուսերիդ, պատուհանագոգի ու հպումների կիրքը
Ես սիրում եմ,
Հա, սիրում եմ…
Խենթի պես եմ սիրում
Քո ներկայությունը
Պարանոցիդ ու իմ մեջ եղած կարճ տարածությունը
Այդ տարածությունը ջարդելու մեր ցանկությունը,
Աչքերիդ մեջ կրքի դասերի պատկերային ընթերցումներս
Ու վերընթերցումներս
Հա, սիրում եմ…
Մոմերի պես մերկ քո վառած ստերը խուսափումների
Իմ ներկայությամբ քո շփոթմունքը
Ու մատներիս դողը քեզ տեսնելուց վայրկյաններ հետո
Մեր ձգողական վանողությունը
Ես սիրում եմ…
Հա, շատ եմ սիրում…
Քո անընդհատ գոյությունը երակներիս մեջ
Ու բացառումը ուղեղիս գորշ կեղևներում
Քո ծանրությունը ուսերիս վրա
Ու հավատացումը ոտքերիդ անվնասության,
Քո մերկությունը երազներիս մեջ
Ու սառնությունը գուցե դերային, գուցե ձևական
Հա շատ եմ սիրում,
Գժվելու աստիճան… սիրում եմ`
Իմ «սիրումներն» ու քո` ինձ « չսիրումները»…
Իմ «չսիրումներն» ու քո «սիրումները»,
Գուցե ձևական
Հա, շատ եմ սիրում….
Գժվելու աստիճան…