ՀԱՍՄԻԿ ՀՐԱՉՅԱՆ | Էրեկ, Էսօր ու Վաղը…

Posted on Սեպտեմբերի 30, 2010

1


Ամեն առավոտ մամաս ինձ համար սուրճ ա պատրաստում: Էդ սուրճի հոտն ա ինձ արթնացնում, ժպտում ու ասում, որ պետք ա վեր կենամ ու ապրեմ, որ ԷՍՕՐԸ սկսված ա:

Սուրճի հոտը դու ես:

Հետո պետք ա լինում գնալ դասի:  Քնաթաթախ, գզգզված մազերով ու վայրկյանում 90-95 անգամ հորանջելով հասնում եմ կանգառ, նստում երթուղային ու երբ արդեն պետքա իջնեմ՝ գրպանիցս հանում եմ հազար դրամանոց ու միանգամից սթափվում:  Էլի նույն 19 համարն եմ նստել, էլի նույն վարորդը, որը միշտ մանր չի ունենում ու ատելով ատում ա բոլոր տեսակի թղթադրամները: Համակերպվում եմ. հեսա էլի ա գոռգռալու ու բողոքելու:

Էդ դժգոհ ծերուկը դու ես:

Հետո մտնում եմ համալսարանի շենք, բարձրանում մեր հարկ ու նույն տեղում նստած տեսնում հավաքարար տատիկին: Բարևում ու ժպտում եմ: Ինքն էլ ա բարևում ու կթվա, թե նաև ժպտում ա… Բայց չէ, չի ժպտում ոնցոր: Դեմքը հոգնած ա, հայացքը մի տեսակ սառած:

Էդ հուսահատ տատիկը դու ես:

Տետրերիս վերջին էջերին միշտ նկարում եմ: Բոլորի համար դրանք պարզապես խզբզոցներ են: Իսկ ինձ համար՝ չէ:

Տետրիս վերջին էջի խզբզոցերը դու ես:
Դու իմ վերջին հարյուր դրամանոցն ես, որից թանկարժեքը չկա:
Դու իմ սենյակի առաստաղն ես, որին միշտ նայում եմ ու երբեք չեմ հոգնում:
Դու իմ FB-ի էջն ես՝ հարազատ ու հետաքրքիր:
Դու իմ հոր ծխախոտի ծուխն ես. միակ ծուխն աշխարհում, որն ինձ դուր ա գալիս:
Դու իմ տատիկի լուսանակարն ես:
Դու իմ մանկության խաշած կարտոֆիլն ես:
Դու իմ երազած ու էդպես էլ երբեք չունեցած հեծանիվն ես:

Ու հիմա՝ ձեռքս դրել եմ սրտիս, որ կարոտս քեզանից առնեմ: