ԲԼԱՆՇ | Լացեցի, սիրունացա, հիմա լավ եմ

Posted on Հոկտեմբերի 2, 2010

5


Լացեցի, սիրունացա, հիմա լավ եմ

Թռիչքային երազներս
հեղափոխությանդ տեսանկյունից
կամ կրկնվող ցինիզմի համատեքստում
պլանային հովհարային անջատումների
ռետրո լուսավոր թախիծների
հղիությանս երկրորդ տարում
ինձ կնության առ
ընդհունիր քո տիրույթում…

Էստեղ եմ, տեսնո՞ւմ ես
էլ ինչքա՞ն սպասեմ քեզ
ձեռքերիդ մեջ առ
շոյի երկու տարվա լիությունս
քո` դու լինելու գաղափարով…

Գիտեմ, դու էդպես անթերի
ես բոլոր ստատիկ երազային
քեզ թախծելու հաշիվը սպառած
սպասումից պատռված որովայնով…

Կամ օրերի հետ ծերացրու սպասումս
օգնի խեղդեմ կերպարդ իմ ներսից
ներսում կուչ գամ ձեռքերիդ մեջ
փարատես մերկ հղիությունս
ներես սպասող լռությունս…

Թռիչքային իմ երազները
թռիչքային քո բիզնեսի համատեքստում
կենցաղային սիրո սցենարով
գլոբալ տաքացման որերորդ տարում
ուրիշ հովերով լցված
որդիս անունդ կունենա
քեզնով հղի իմ սովորությամբ…

Մարտ 21, 2010

Անվերագիր եսիմինչ

Արի վիեննական պարենք
վալսի ու եվրոպական սառնության արանքում
պարի ու կիսարթուն մենության արանքում
սիրո ու պարտության արանքում…

Արի վիեննական լինենք
քո բիզնեսի ու իմ վալսի արանքում
լուսնի կացության ու քո թուլության արանքում
դավանանքի ու անաստվածության արանքում…

Արի վիեննական պարենք
վալսի ու եվրոպական սառնության արանքում
քեզանից գուժող սառնության արանքում
էսպես, սովորական սառնության արանքում
սովորական վիեննական սառնության արանքում
արի վիեննական պարենք…

24.03.2010

Ի՜մ հերոսը

Հարբած ճամպրուկս հանձնում եմ խղճիդ
Քրտնա՜ծ կայարան, շոգած կայարա՜ն
Թաքուն սպասումս է թթվում շուրթիդ
Ու դո՛ւ ես հերոսը իմ պատումի…
Բոլոր երազներս քեզ են փայփայում
Ու քեզ են քծնում անհող կրքերս…

Հարբած ճամպրուկս թողում եմ մայթին
Լացկա՜ն անձրևներ, ցեխո՜տ անրևներ
Վրձինս շողքդ է գուրգուրում ձեռքիս
Ու դո՛ւ ես հերոսը իմ կտավի…
Բոլոր գույներս լույսդ են գծագրում
Ու շողքդ են համբուրում մերկ ձեռքերս…

Հարբած ճամպրուկս առանց սցենարի…
Չէ, դո՛ւ ես հերոսը իմ պատումի… Դո՜ւ ես…

08.12.2009թ

Իմ հին ու մին պոետիկ վիճակներից

Թաքուն երազիս աչքիցս հանեմ,
Վառեմ մասունքներդ քուլա՜… քուլա ՜
Փնտրեմ քո հոտը ուրիշ նկարում
Առատ արձունքներս գնա՜… գնա՜…

Պատառիկների մեջ սակավ հույզերի
Ծխեմ պատկերդ քուլա՜… քուլա՜…
Ինձ համոզեմ չթախծել քեզ նորից
Կողքիս շշնջաս. մի՛ լա՜… մի՛ լա՜…

18 հոկտեմբեր, 2009

Tagged: