ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ | Facebook- ի զոհերը

Posted on Նոյեմբերի 12, 2010

0


Մեր սերը բուռն էր, լիաթոք ու խենթ,
Տառապանք ու կիրք, արցունք ու արբունք…
Սակայն իդիլլիան կորավ առհավետ
Երն laptop առանք ու մտանք facebook:

Ժպիտը դարձավ զույգ կետ` փակագիծ,
Ընկերությունը` վիրտուալ մի խումբ,
Սիրո ուղերձը` պարզունակ message,
Համերգն ու կինոն` winamp և you-tube:

Թափառելու տեղ` մենք browse ենք անում,
Նկարվում` արագ մուտք անում profile,
Եթե search է պետք, մտնում Google.ru,
Եվ yahoo-ի հետ ապրում համաքայլ:

Ստրուկ ենք դարձել` սեփական կամքով,
Պարուրել է մեզ ցանցը-սարդոստայն,
Սեքսն էլ կդառնա շուտով e-mail-ով,
Ու երեխաներ կծնվեն online:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ