ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Նոյեմբերի 12, 2010

0


***
քայլ
ձայն
կրունկի
հարված
հատակին

պահ
հայացք
ուշադրություն
պտտվեցին
վաղ է

հատակին
հարված
ստեպ
ջազ
բլյուզ
դադար
հանկարծակի

այրվածք
կրակից
լուցկի

ցավ
հաճախականացումը
պուլսի
շնչահեղձություն
սիրտ անոթային
անբավարարվածություն
մահ
սև
կարմիր
ցուլ
կապ
կարմիր
կապույտ
ծիրա..

տեղ
խցիկ
հեռախոսալար
լար
վզկապ
շնի

շուն
տեր
ծառա
խռմփոց
ծուլություն
քուն
տեսիլք
միրաժ
անապատ
քայլերի ձայն
երանի՜

բայց
քայլ
ձայն
պահ
դռան թակոց
հայացք
դադար
պտտվեցին
երկուսն էլ
ճիշտ ժամանակին

***
ահա և ես
ողջույն
ես այստեղ եմ
սպասիր
կանգնիր
ես զգում եմ ձայները
սրտիդ
մեկնիր ինձ ձեռքդ
պահիր
իմ զսպված ձանձրույքից
ալիք դարձած պոռթկումը
ճանապարհին հանդիպած
ավելորդ լուսաֆորների

մի շարժվիր
դեպի քեզ
ինձ մնում է անցնել
ընդամենը
մարդկային բազմության
մի փակուղի
և վերջ
անփութության երթուղին
քիչ առաջ
ետևում թողեցի

բաց մի թող հայացքս
նայիր
ներշնչելով
կումերի թարմությամբ կնքված
նոր ըմպած հոտը
ցրտի
պատմություն

կոշիկները մաշել են
անցնելով
ջնջված երազանքների մի ուղի
ռմբակոծություն
վեր կաց
ասում եմ ինքս ինձ
ոտքի

զգալով
ոտաբոբիկ
դեպի հանդիպում
ես շտապում եմ
ընդառաջ
քեզ դեպի
ահա և դու
սիրելիս
լռիր
ողջույն

***
թույլ տուր մի պահ
խոսելուց առաջ
փարվեմ ուսերիդ
և գիրկդ զգամ
նայեմ մի փոքր
այլ թեքությամբ
բացվեմ աչքերիդ դեմ
մատներիդ տակ
ձեռքերիդ առաջ
մարմնիդ ծանրության
հայացքիդ ներքո
ճկվեմ ինչպես
մատաղ մի սաղարթ
զգամ շունչը քո
կտրտված
հիմա
դանդաղ
մի պահ
մեր պատյանում փոքրիկ
գիշերային գլխապտույտով
գծեմ մեզ պարփակող
մի շրջանագիծ
խողավակներով
կտուրից թափվող
անձրևի կաթիլների
կտկտոցին համընթաց
սիրեմ մեջքիդ գիծը
կորություն ստացած
վերջալույսի երանգներում
հատիկ-հատիկ
գաղտնիքները պեղեմ
իմ առջև բացված
անվերջության
և սկսվելով քեզնից
գամ ինչպես գետ
քո մեջ լցվեմ
քեզ միանամ
ու հպումով ստվերների
մեր միասնության
վերջակետը դնեմ

գիշերը կարծես
սկիզբ առավ
մեր միջև եղած
տարածության մեջ
և ծածկելով
մինչ ի ծայր մարմինները մեր
մեզ ամբողջությամբ
իր մեջ պարուրեց

***
լուսամփոփի պես աղջիկ
ոչ ոքի համար ես չեղա
ինձ տրված հենարանի օգնությամբ
չպտտեցի մոլորակ
խնձորներս
ձգողականության պատճառով չի
որ ներքև ընկան
իսկ րոպես կրկին տևումա
ոչ թե մի դար
այլ վաթսուն վայրկյան
լույսի արագությանը
այդպես էլ չհասա
(վերջ անցյալը տեսնելու
հիմար երազանք)
լոգարանում չբղավեցի
“Էվրիկա՜”
և ոչ մի անիվ
հայտագործություններիս ցուցակում
գրանցված չկա

հիմա ինձ
խաբված զգա՞մ
թե չզգա՞մ

***
Волосы за весок.
Иосиф Бродский.

մազերը քունքի
մատնների արանքում
վազում են
ինչպես ալիքները
ծամածռված
շուրթերի
ափին
այլևս չեն երևում
քարացած դեմքերը
փակված աչքերի
չեն երևում
ափին

ճաքճքած երկիրը
ոչինչ չի միացնի
լեզուն է փնտրում
ուղեկից թելը
դեպի
սևեռուն հայացքին
հենվելով անծայրությանը
արտասուքով
հազիվ լսելի
հոսանքն ի վեր

իսկ վար` ես
սոսնձված կոպերը
առանց բացելու
կպտտվեմ
և ուղղությունը մատնանշելով՝
այնտեղ
հոսանքի ուղղությամբ վեր
կհարցնեմ
այն ի՞նչ է՞
նայիր
քո գետի ափի՞ն
նույնը չէ՞ արդյոք
ինչ շղթաները
իմ ձեռքերին

աշխարհը այս
գիշերը պատռած
և աշխարհը այն՝
թարթիչների
միացան իրար
մեկը
և մյուսը
առանց տեսանելի
սահմանների
միասնություն դարձան

և հիմա
միմյանցից հեռու
իմ ու քո խոսքերը
մտքերն ու գործերը
անվերջ են
ինչպես
տեսադաշտը
անծայր թվացող
հորիզոնի

***
Около океана, при свете свечи.
Иосиф Бродский․

մոտն օվկիանի
մոմի պաղ լույսի ներքո
շուրջն անծայրություն
ծածկվածությամբ երեքնուկի
և առվույտի

գիշերեմ մերձ մարմնիդ
ձեռքերով
անգինին ձգվող
(դանդաղ)

ընկնելով մեջը խոտերի
բուն վրա է հասնում
մկներին
և լսվում է
անպատճառ
ճռռոցը նավահեծանների

փայտե հյուղակում
ավելի
ամուր ու պինդ
քնի մեջ ընկղմվելով
թեթևացած մի գլուխ
և ընդամենը
մի մենակ պատճառ`
երազն այն է
ինչ եղել է
առաջ
անցած օրերին

սենյակում
թարմ ձուկ է բուրում
պատին աթոռի
պրոֆիլն է սոսնձվում
և բարակ մշուշաքողը
կից պատուհանին
ճմռվում է, շարժվում
իսկ լուսինն
ուղղում է մակընթացությունը
ինչպես ուղղվում է
ծածկոցն
ընկնող
հատակին

Ниоткуда с любовью.
Иосиф Бродский.

նվիրվում է Ն-ին

այնտեղից
սիրով
հոկտեմբերի կեսերին
թանկագինս, հարգելիս
կարևոր չէ ով..
դիմագծերդ
անկեղծ
մշուշվել են
մտքերում իմ
բայց ինչևէ
ոչ ոքի
և ոչ ձեր
ընկերը
ցայսօր
ձեզ հղում է բարև
կովբոյների ուսին թիկնած
հինգ ցամաքներից մայր
մեկից

ես
սիրելով քեզ
մեկից ավելի
և ինքս ինձնից
հիմա հեռու եմ
քեզնից ավելի
քան նրանցից
և ինքս ինձնից

հեռուներում
գիշերով
ակունքներում
մինչ ի ծայր ձնապատ
դռների
քաղաքում
գալարվելով
գիշերով
վրան սավանների
ես ճզմում եմ բարձը
արտաշնչելով` արի
և նայելով այն կողմ
սարերից
ուր վերջ չկա
և չկա սահման
մթի մեջ
մարմնով
նուրբ թելերից դեմքիդ
խելակորույս
հյուսում եմ
պատկերդ
նորից ու կրկին

***
ժամանակնա նեղացնել
ձեր սահմանափակության անսահմանափակությունը

նոր պատմության մաշկի տակ
հոտած բարքերի
երակներն են թաքնված․․

հոտած բարքերը՝
ավանդական երանգ ստացած
հոտած բարքերը՝
կիսով չափ մոռացված
(թվում էր մեզ սպասվումա
լուսավորություն
բայց առը թե հ՜ա՝
քաքի համնա հիմա հելնում
..խոզն ինչ իմանա
խալին ինչ բանա)
հոտած բարքերը՝
մեր վզներին
կացին դարձած
հոտած բարքերը՝
«ազգի պաշտպանություն»
դիմակ հագած
հիմա նորից
մոլախոտի համառությամբ
վեր են խոյացել
իրենց ծանրության տակ
մեզ առնելու համար

բայց
հիմա
մի պահ
ազատեք ինձ
խնդրեմ
խնամքով պարարտացված
ոչխարների հոտի մեջ զգալու
բուռն բերկրանքից

քանզի
բուռթս մնաց,
գնամ չփխեմ
բուռթս չփխեմ,
ճաշս էփեմ
թե չէ
բոզերի ծոցից նոր դուրս եկած
ու գլխիս ևս մեկ կոտոշ տնգած
…իսկական,
ավանդապաշտ
նոր պատմության
վառ մասնիկ դարձած
հայ տղամարդ
ամուսինս՝ առյուծ արքա
կգա
քացու տակը ինձ կհրամցենի
ու բերանս
մի լավ
արյունլվիկ կանի

(ու այո, ներեք ինձ
սա նույնպես հեքնանք է
դժվարամատչելի)

***
ընդամենը
այդ ծխի տեսքով
սրունքներից
թեքվելով
հոգնած մթնշաղի
կոպիտ ձեռքերին
անեզրությունը՝
մեջքի գծի,
աչք ծակող
թափանցիկ
ճերմակ հեղուկի
հոսքը կանգնած,
մշտափոփոխ հասցեներից
կործանումն անխուսափելի,
գլուխը
ջայլամի պես
վերմակի ծալքերի տակ
մտցրած,
վախով
կամ ակամա
թրթռոցը
փակ աչքերի,
ջղաձգված
հեկեկոցը
կոկորդում կանգնած,
իսկ ամենահնչեղ ձայնը
ոտքերի տակ՝
հատակի ճռճռան
պառկետների,
նորածին երեսը`
մտազբաղ,
մկանների խաղն
անշարժ դեմքին
կարծես
տատանումներից զուրկ
հաճախականությունն ալիքների

անմեղ աչքերով
ժպիտ դարձած
մթնած երեսներին
մտքերիս զրոների թիվը
իննի հասավ
միլիարդ – մեկ
ինքնամոռաց
վերցրու դեպի երկինք`
կապող ցամաքները
երկու մայր
սպասումից հյուսվող
կարոտը իմ
միլիարդ – երկու
կամ դիր ներկադ
բողբոջվող մտքերում
իմ այն բջիջների
պատասխանատու
բթացման համար
զգացումների
միլիարդ – երեք
աչքերիս խոնավությունից
կրկնապատկվիր
ու փակուղիների հերթականության
օրինաչափությունները բացահայտիր
միլիարդ – չորս
ուշադրություն
աճուրն ավարտվում է
նոր առաջարկություններ`
ակամա վիրավորանքը
անուշադիր նետված բառերից
գերող շարժը
հետույքների
լավ ոտիկների
սուր բորբոքող
հմայքն անտանելի
նեղ իրանը
մեջքը
ուրիշ ոչինչ
ոչ մի այլ
առաջարկություն
միլիարդ – հինգ
վաճառված է

***

օրը պրծավ
փեշիս տակից երևացող
ներքնազգեստի ծալքերի մեջ

խխունջի պես կպած
իրա սրունքներին
անկողնու ու պատի
նեղ արանքում կուչ եկած
բնազդով մանկական
բերանս ծծելու գնաց
ոչ պտուկները մայրական
այլ մատների ցցված
թմբիկների մաշկը աղի

հետո
մթնեց
վարագույրի շարժը վկա
ու ոտքերի ստվերը
սպիտակ պատի վրա
անհետացավ
աննկատ
սև կատվի նման
ոչ մի շարժում
և ոչ մի ձայն
քամի անգամ չանցավ

իսկ հետո
շատ հետո
բաց պատուհանի
բռնակին ձգված հայացք
շնչառությանը համընթաց
իրա կրծքին դրած
գլուխս՝
մեկ վեր, մեկ վար
հոգիս գնաց
սրտի ձայնը լսելով
տկ-տկ-տկ
արագ-արագ

և ձեռքս
մթությամ մեջ կարկափելով
սկսեց որոնել
մի հենարան
կրծքիս կպած մեջքի վրա
շոշափումով կամաց

ու երբ աչքերը բացի
ինքը
շփոթված
անվերջ ժպտալով
շարունակական
հիմա՝
իմը միայն
կսկսենք տառ առ տառ
ասել իրար
ինքն իր երջանկության
ես իմ սիրո
դեռ երեկ կիսատ թողած
պատմության մասին

ջերոնիմո՜