ՕՎՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ | դուք ԱՆ ԹԱ ՍԻԲ ԵՔ…

Posted on Նոյեմբերի 16, 2010

0


Հայաստանում սաղ հայրենասեր են դառել… ում հարցնում ես` սիրումա իրա հայրենիքը, ում հարցնում ես` Հայաստանի նման տեղ չկա… Բայց ինչա Հայաստանը? Կոմիտաս, Նուռ, Վերնիսաժ, Հայկական մշակույթ, վերացական “սարեր, ձորեր, անտառներ”, ծիրան, խաղող, “հայկական խորոված”, Հյուսիսային պողոտա, հայատառ ֆեյսբուք, Ծաղկաձոր, Կասկադ, “հայկական շուստրիություն”, սիրահարների այգի… էլ? էլ?

Արյան գնով պահպանած մի բուռ “վերացական” հող??

ՈՉ…

Հայաստանը ձեր փողոցում թափառող շներն են, որին դուք “յախք” եք ասում, Հայաստանը ձեր փողոցներում թափառող անտուն մարդիկ են, անտեր մնացած մանկատան երեխաներն են: Հայաստանը էն վեց տոկոս անտառնա, որ մնացելա տասնմեկ տոկոսից… Հայաստանը էն գայլերն են, որ ստիպված իջնում են գյուղեր ուտելիք հայթայթելու, որովհետև անտառներում այևս վայրի կենդանի չի մնացել, Հայաստանը էն կիննա, որին ամուսինն ու սկեսուրը ծեծելով են սպանում, Հայաստանը էն անոմալ ծնված երեխաներն են, որի քանակությամբ ամբողջ Կովկասում երկրորդ տեղն ենք գրավում… Հայաստանը աճող բետոնա, արմատուրա, պղնձամոլիբդենային հանք, անձնական գրպաններ հարստացնելու համար կառուցված կաֆեներ ՄԵՐ այգիների հաշվին..

Հայաստանից “Հ” տառնա մնացել Ժողովուրդ…

ԱՐԹՆԱՑԵՔ… ՁԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ սպանումա ձեր իսկ հայրենիքը,

դուք ԱՆ ԹԱ ՍԻԲ ԵՔ…

Որովհետև ձեր կենդանի աշխարհը մահանումա, ձեր կենդանի միջավայրը դառնումա անկենդան, իսկ դուք էդ ընթացքում ձեր “անձնական” կյանքն եք ապրում:  Հասկացեք ախր, “անձնականը” լայն հասկացությունա… մեզ շրջապատող ԿԵՆԴԱՆԻ  աշխարհը իրականում շատ խիստ անձնական բանա…

Արթնացեք, խնդրում եմ, կոկորդս խեղդումա արդեն, ՄԱՐԴ ԵՂԵՔ վերջապես… ձեր քթից են կողմ էլ տեսեք մի քիչ, շատ չէ, ամեն մեկս մեր քթից գոնե մի մետր էն կողմ էլ տեսնենք, էլի ահագին բան կփոխվի…

Ախր “դուք” էդ մենակ դուք չեք է~, “դու” էդ ես եմ, էդ ինքնա, էդ են շուննա, ծառնա, դուքը էդ բոլորս միասին ենք…

ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԵՔ… ԷԴ ՍՊԱՆՈՒՄԱ… անտարբերությունը էն չի, որ դու չեզոք դիրք ես գրավում ու վնաս չես տալիս ու խիղճդ հանգիստա, իրականում եթե դու անտարբեր ես դու օգնում ես կործանմանը, ավիրմանը, մահացմանը…

ՄԻ ԲԹԱՑԵՔ… ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ՁԵՐ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ~

Տեր եղեք ձեր ունեցած-չունեցածին, տեր եղեք, ախր ձերնա, ախր ձերին սպանում են…

<p