ԱՆԻ ՍԱՆԱՄ / Գերմանական Խալին

Posted on Հունվարի 28, 2011

0


Արդեն ուշ է ու ինձ թվում է, որ ինչ-որ տեղ մեկն էլ է արթուն ու կարդում է Ջոյս կամ Չարենց: Ականջներս ավելի զգայուն են ձայների հանդեպ ու ես լսում եմ բոլոր ձայները: Իմ սենյակի պատից այնկողմ քնած են նոր ամուսնացած հար¨անները, որ` լուռ են: Մի շաբաթ է, ինչ ամուսնացել են, բայց արդեն քնում են, ամեն մեկը իր բարձի վրա. եր¨ի մեկը պատուհանի կողմն է նայում, մյուսը` պատի: Ծնողներիս սենյակից լսվում է իրենց սիրո ձայները, որ վերջին կես տարվա մեջ առաջին անգամն էր. մի տեսակ ուրախացա, բայց ավելի շատ մորս համար: Մայրս շատ է հոգնում, երեկոյան ոտքերը ուռչում են ու դժվարանում է քայլել: Առավոտյան բոլորը լավ տրամադրություն կունենան. մայրս մի տեսակ ավելի խաղաղ է դառնում, դեմքը հարթվում է, կնճիռները վերանում են գոնե մի քանի ժամ: Ես կարոտում եմ այդ հայացքը, որ հազվադեպ եմ տեսնում:

…Երկուսով Էլվինա Մակարյան էինք լսում ու գիտեի, որ այսօր պետք է լինեմ քեզ հետ. դիսկը հետս էի բերել: Հյուրասենյակի մեծ խալին պապդ էր Գերմանիայից բերել. բոբիկ ոտքերով շատ հաճելի էր քայլել: Պապուդ բերած խալու վրա պառկած սպասում էի քեզ ու մատներով խաղում խալու վրայի նախշերի փոքրիկ կլորակների հետ: Պատկերացնում ես`խալին թռչի, իսկ մենք վրան սիրով ենք զբաղվում: Եղունգներով սեղմում եմ մարմինդ ու մեկ վախենում եմ բարձրությունից, մեկ` չէ: Թռչելու կամ լողալու ժամանակ չունենք, մի ժամից կգան ծնողներդ, տատդ: Պապդ վաղուց է մահացել, իսկ տատդ ամեն օր պատմում է այս խալու մասին ու կրկնում.

-ինչ տղամարդ էր, էէէէէ…

Սիրում եմ ուրիշի գրպանները մտնել` պրոֆիլակտիկայի համար: Հորս գրպաններից հիմնականում 100-200 դրամանոց կոպեկները մայրս էր հանում, իսկ ես թղթեր` հին ու ճմրթված: «Ձեզ հետ խոսակցություն ունեմ: Ավելի լուրջ, քան նախորդը: Ինձ ժամանակ տրամադրեք: Հիշեք մեր այն զրույցը…  Անդրանիկ»: Հորս ձեռագիրը ճանաչում եմ, բայց դժվարությամբ եմ կարդում: Այս մեկը հստակ էր գրված: Քո բոլոր սիրուհիների մասին մայրս պատմել է ինձ, բայց սրա մասին դեռ չգիտեր եր¨ի…

Հիշեցի մեր զրույցը:

Նա ասաց.-…Ան, մի տեսակ չաղացել ես, կարող ա՞…

Ես ասացի.- չէ:

Կասկածներ ունեի, բայց վախեցա, որ կատի ինձ: Գերմանական խալուն պառկած լռել էինք. մտքովս անցավ հորս նամակը: Իսկ հորս համար գոյություն ուներ իր անձնական «Նա»-ն ու իր զրույցները: Նրա անունը մեր տանը չէր շոշափվում. ինձ թվում էր՝ ինքը միշտ հորս սիրելին էր, իսկ մենք` ընդամենը ընտանիք: Եր¨ի դրա համար, երբ ասեցի, որ ուզում եմ թատերագետ դառնալ մի ունքդ բարձրացավ ու միացավ ճակատիդ կնճիռներին…

-պապ, մի՛ գոռա էլի…

Նամակը հին էր. տենց էլ էտ խոսակցությունը չունեցավ հայրս, մանավանդ, որ ավելի լուրջ խոսակցություն էր, քան` նախորդը: Եր¨ի տենց էլ ժամանակ չէին տրամադրել իրար:

…Ու նորից էդ խալին: Չէ, պապուդ խալին շատ հարմարն է, բայց նախնիներիցդ ամաչում եմ, որ հիշում եմ երեկվա մասին: Ինձ թվում է, որ սրբապղծության նման մի բան է՝ հեթանոսները քրիստոնեական տաճարում կամ նման մի բան: Նա ասում է, որ ես զառանցում եմ սիրով զբաղվելուց հետո. դու ծխում ես, ես էլ՝ թթու խնձոր եմ ուտում:

Տատդ զարմանալի կին է. մեզ տեսավ խալուն պառկած ու ոչինչ չասաց. ինձ թվաց, որ նույնիսկ ժպտաց:

Նա ասաց. -Տատս էլ եր¨ի ջահել ժամանակ քո նման է եղել. պապիս հետ ինչ ասես, որ չեն արել էս խալու վրա: Բա գիտես` մենակ մե՞նք ենք տենց խելոք:

Ես ասացի. -Դուրս եկավ, որ ասեցիր քո տատին եմ նման. սիրեցի քեզ շաաաատ…

Գերմանական խալուն պառկած իմ մտքերը լողում են. ուզում եմ, որ մորս ոտքերը էլ չուռեն, որ չհոգնի ու առավոտները լավ տրամադրություն ունենա: Ամեն ինչ էտ չկայացած լուրջ խոսակցութունն է մեղավոր. դրա պատճառով է մայրս շուտ է հոգնում:

 

***

 

Մեջքս պոկվում էր ու, ոտքերս ցավից կցկվում էին ու ցավը թուլանում էր: Հաստատ մի բան էն չի. ոտքերս ուռչում են ու դառնում ծանր բեռ, որը հետս քարշ եմ տալիս: Անտեր կասկածը մտավ մեջս: Մարտ ամիսը չեմ սիրում, որովհետ¨ տարօրինակ անիմաստ ամիս է, գլուխդ մրսում է, իսկ ուսերդ արդեն ազատություն են ուզում:

Մտա առաջին իսկ պատահած դեղատունը ու, ամուսնացածի դեմք ընդունելով, առա էն, ինչ-որ սվետաֆորի լույսի պես պետք է կարմրեր: Ի զուր չէ, որ դրա անունը թեստ է. քննության նման մի բան է, բայց մի տարբերությամբ` ինչքան էլ պարապես շանս կա լիկվիդ մնալու մինչ¨ կյանքի վերջ:

Թարսի պես զուգարան չէի ուզում գնալ. դիմացի խանութից ջուր գնեցի` անհամ, բայց՝ հոտով: Ես արդեն ջրի հոտն եմ զգում, ուրեմն վերջս եկել է: Սարսափ ֆիլմերի հերոս էի զգում ինձ, որի զգայարաններն ակտիվանում են վամպիր դառնալուց առաջ: Բայց չէ, ես թուլացել էի: Ջրով շիշը անգամ ծանր էր թվում…

Չկարմրեց: Հեռախոսիս մեջ եղած օրացույցով սկսեցի հաշվել: Գիշերը ահավոր երկար էր: Իմ Վահե անունով որդուն կերակրում էի ու կրծքիս կաթը ծորում էր, հետո էնքան առատ էր, որ սկսեց ժայթքել, ավելի առատ, ու ես խեղդվում էի ինքս իմ կաթի մեջ: Զարթնեցի. դեռ նոր էր լուսանում:

…Կոլայի շիշը հերթով փոխանցում են, խոտ, մոլախոտ…Քաշում ենք. մեկը զուգարանում, մյուսը բալկոնում` ընկերուհու հետ… Ուժ հավաքեցի, որ ասեմ: Քաշած ժամանակ ինքը շատ բարի է ու ամեն ինչ ինձ կների: Առաջին անգամ սիրով զբաղվելուց հետո ինքը չէր հավատում ինձ. սավան էլ չկար, որ ապացույց ունենայի: Հետո ծխեց ու ասեց, որ ինձ ամեն ինչ կների:

Էս անգամ էլ անտեր կասկածը սպանում էր ինձ ու կասկածում էի, որ արդեն բոլորը նկատել են իմ փորը, որ մի տեսակ օտար էր: Հայելու մեջ չէի կարողանում նայել. կպայթեմ այ հենց սենց ու վերջ: Մի շաբաթ էլ դիմացա, ու երբ իմ սիրած ջինսը արդեն սկսում էր նեղել` հասկացա, որ թեստը ըստ երեվույթին տեխնիկական պատճառներով ինքն իրեն չարդարացրեց…

Ինքը մի տեսակ ժպտում էր ապուշի նման: Եր¨ի հիշեց, որ հայրը մահացել է, ու հիմա ինքը որդի կունենա ու իր հոր անունը կդնի, բայց հետո եր¨ի հիշեց իմ հորը, որ ատում էր իրեն, հետո էլ կատի իր երեխային:

Դեմքը փոխվեց, աչքերը ավելի էին սեվացել. ես միշտ վախեցել եմ մթությունից…