ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ | Երևանյան հիվանդություն

Posted on Փետրվարի 4, 2011

1


ՀՀ Կառավարության գլխին
սև ամպեր են կուտակվել.
նրան սպառնում է
Գինեսի ռեկորդների գրքում
հայտնվելու վտանգը:
Բանն այն է,
որ ՀՀ Կառավարությունը,
ի դեմս
այդպես էլ Նյուտոնի կարմիր խնձորների
համը չտեսած
կանանց (և նման բաների),
պատրաստվում է աշխարհին ապացուցել,
որ կարող է
մի ամբողջ Ինստիտուտ անցկացնել
մազի միջով…

P. S.
Հոմերո՛ս եղբայր, դու ծիծաղող ես,
ինչո՞ւ չես ծիծաղում:

—————————-

***

Իսկ դու տղամա՛րդ ես, վարսի՛կ,
ու վարսիկ ես այնքա՛ն,
որքան որ ես Ռոլան Բարթ չե՛մ:
Ու վարսիկ ես այնքա՛ն,
որ նոր Էլեկտրա երբեք չե՛ս ծնի:
Արգանդափողն ինչի՞դ է պետք:

Դո՛ւ, որ եղելությանդ գոյակներն ես ծախել
խոհանոցային 30 մաշված
գդալ-դանակով,
իրականում–
գլխուղեղիդ ծալքավորման ճիշտ արվե՛ստն ես
արգահատել…
Արգանդափողն ինչի՞դ է պետք:
Ու կասկած չկա՛.
ո՛չ մի ռեժիսոր
չի՛ բեմադրելու
խորիսխային նարցիսներդ…
Ասենք`
մի կարգին էլ ուղեղ չունես,–
դրամատուրգիան ի՞նչ ես անում…
Քանի պարապ ես` գնա՛ հաց կեր…