ՎԵՆԵՐԱ ԳՐԻՇՅԱՆ | Ստեղծագործություններ

Posted on Փետրվարի 13, 2011

0


Հույսը շուրթերին մահ

Ու, եթե օրեր առաջ ես լսում էի հայկական ռոք խմբերից մեկի երգը, որտեղ ասվում էր ‘Այս աշխարհը քեզ ատում էր ու ուզում էր, որ դու մահանայիր’, ապա հիմա…

Ես անհեթեթություն համարացի դա,տողեր ,որ….կսպանի մարդու բանակությունը,խելքը,բարությունը….իսկ հիմա
Սպանված եմ գրում նույնիսկ սա,ապրածս մի բան չէր,բայց թյուրիմաթությունից ոչնչով չէր տարբերվում:Ու հիմա,երբ այնքան եմ կորցրել ինձ ,որ չգիտեմ ուժեղ եմ մեռնելու,թե ապրելու համար:Ու հիմա ,երբ ամեն ինչ մահ է ներշնչում,երբ ցանկությունները սպառվել են մտերիմներիս խրատներից ու ‘մեծերի’կյանքից , երբ օդը վախ է շնչում…
Ու կյանքի հանճարեղությունը հասկանում եմ միայն հիմա,երբ հասել եմ մի տեղ, որ բզբզում եմ ու խաղ եմ անում կյանքիս հետ, կուզեմ կլինեմ, կուզեմ չեմ լինի…
Ու ինչ հանճարեղ ա կյանքը,երբ նայում ես ամեն ինչին,որպես վերջին
Վերջին անգամ թերարժեքության զգացում:
Վեևջին սիրել-չսիրելու մտքեր:
Վերջին ատելություն խելառությանս ու կրքերիս հանդեպ,որ բանականությանիցս շուտ եկան:
Վերջին արցունքներ,որ վերջինն են լինելու,հետագա արցունքներից խուսափելու համար:
Վերջին շնորհակալությունները ու զզվածությունները այն մարդկանց,ովքեր ջանք չեն խնայել ինձ իբր իրենց չափանիշներով մարդ դարձնելու համար,և մարդկանց,ովքեր բառեր,մտքեր,արարքներ և կարծիքներ չխնայեցին ինձ հասկացնելու համար,որ իմ ուզած բարիությունից չի էլ եղել: Մարդկանց,ովքեր էս կյանքում ապրել են միայն կոկետությամբ,ու արհամարհել են իրենց ցանկությունները մաքուր,արհամարհել իրենց մեջ գտնվող մարդկության տարրերը ու արել այն ինչ բոլորն են անում,թեկուզ բոլորն էլ այդ իբր նորմալ չափանիշներով ապրելու իմաստը չգիտեն:Մարդկանց ,ովքեր թքած ունեն դիմացինի մեջ գտնվող զգայնությանը:
Ու ձեր շնորհիվ կամ պատճառով (ով ոնց հասկանա),ես մեռնում եմ առանց մի կաթ ափսոսանքի,ցանկության ու հույսի:Ու ես `անհավատս խնդրում,որ իմ այս քայլը լինի ոչ թե ինքնասպանության փորձ,այլ ինքնասպանություն,սպանություն հանուն բարության ծնունդի:

Թաղիր մտքերս` մութ ու անսեր . անցյալի սարդոստայնում,քաշիր,պեղիր ինձ այս սարդոստայնից ու տար: Անցյալիս անտեր դարձրու:Ու անցյալիս լույսը անջատելուց չմոռանաս պոկել խանդավառանքը սիրո ,որ քեզ տալու բաներ ունենամ:
Բեր ու թող մի անգամ էլ խելառության դողով ապրեմ,
Մի անգամ էլ հեռախոսիս էդքան կարևորեմ,
Մի անգամ էլ ինձ անտեր զգալու վախով ապրեմ,
Ու գնահատեմ գոյությունդ ինձ շնչահեղձող :

————————-

Ես սկսել եմ էլի մենակություն շնչել ու արտաշնչել ափսոսանք:Վաղվա պատկերներն էլ են անցյալոտ թվում ու ու ուզում եմ թաքնվել անձրևի այ էն կաթիլի մեջ:Հիման խոնավոտ է ու հոտոտելով անցյալի մեր անուշ-անուշ երազները ես էլի ափսոսանք եմ շնչում:Քո կամքի պատճառով օդը դարձավ ոտքից գլուխ ափսոսանք ,բայց ինչևէ կամքը նրանցն է ,ով գիտեն ,թե ինչ են ուզում:Իմը միայն անտերուդուս կարոտներն են:
Երեկ քայլում էի փողոցով ,գտած պատկեր տեսա,բայց ես պարտաճանաչորեն միշտ ֆոտոխցիկս մոռանում եմ ու պատկերը ինձ համար կորավ:Ախր մտքերիցս այդ պահին այդքան ափսոսանքի հոտ չէր գա,եթե այդ պահին մտքովս չանցներ,որ դու էլ էիր գտած,բայց գուրգուրանքս այդ օրը…մոռացելի էի…
Այդ օրվանից էլ մարդիկ ինձ չգտան,նույնիսկ ‘ֆeյսբուքում’:
Մի օր մեկը գտավ ,բայց աչքերը փակեց,վախեցավ:Պստիկ աղջիկ ,ով անըդհատ պատմում էր,թե ինչ է լինում,երբ սեր ես կուլ տալիս առանց բաղադրությունն իմանալու:Վերջում նրան կոչ արեցի,որ վախենա իր սեփական դատարկությունից ու այդժամ փակեց նաև ականջները ու փախավ…
Մեր տարիքում մենք սիրում ենք ծանոթանալ եղունգի լաքերի գույների հետ ,կյանքին նայել մեր արդեն պճնված ու <ԲԱՑՎԱԾ>աչքերի միջից: Մեր տարիքում մենք սիրում ենք հունիսում աշնան արևի ջերմությունը ուզել ու հիասթափվել:
Սիրում ենք մեր հնարած դժբախտ միայնակ դերի մեջ սուպեր-հերոս զգալ ու դեռ մի բան էլ չափչփել ուրիշների անհոգությունը:Մեր տարիքում սխալ ու ճիշտ ենք շոշափում ու այդ ընթացքում էլ ստեղծում մեր թշնամիներին և ստեղծագործում ենք նաև մեր իբր մոտիկներին:Մեր տարիքում մենք սիրում ենք խոսել վեհ գաղափարներից,անանձնական զգացմունքներից,բայց այնուամենայնիվ բոլոր ճանապարհները տանում են այն հարցին,թե էն տղեն ինչի էր երկար նայում:

Հ.Գ

Մեր տարիքում ես սիրում եմ գրել իմ տարիքի մասին :Ճ
Էսօր կարդացիր վերջին գրածս ու ասեցիր որ պոետ եմ
Էսօր ես մի տեսակ զարմացած քեզ նայեցի
Դու որ աշխարհի տակ հեղինակ չմնաց,որ կարդաս
Դու որ պարտադիր չես հավանում քո կարդացածը
Էսօր ասում ես թե ես……
Դե ես էլ չմոռանալով որ պարտադիր պիտի քանդեմ էդ խորհրդավորությունը
Ու պարտադիր մի բան էլ ասելու համար
Ասեցի խանդից վառված բայց ոչ խանդավառված
Որ էն վերջին աղջկադ հավանել եմ
Ու ոնց եմ սիրրում որ դու իմ էդ արտահայտությունների վրա չես զարմանում
Որովհետև հենց քեզնից էլ սովորել եմ որ եթե նկարիչը նկարում է մեկին
Ինքը սկսում է սիրել մեկին
Իր մեջ սկսում է նկարել նենց ոնց կուզենար որ լիներ

Իր մեջ սկսում է իրենը դարձնել
Ու թեպետ ես էդ ամեն ինչը հասկանում եմ
Բայց էն որ ես հասուն չեմ չխանդելու համար
Երևում ա ամեն անգամ երբ քո նկարածների մեջ խորանալուց
Շրթունքներս արյունտում եմ կծմծելուց