ԹԱԹՈՒԼ ՍՈՆԵՆՑ | Արցախավան

Posted on Փետրվարի 27, 2011

0


Կանչում են ինձ
լեռները հայրենի, հողը
մայրենի իմ նախնիների
արու եւ էգ իմ ծնողների
վաղուց հող դարձած
իմ տատ-պապերի
լոյս հոգիների
անբարբառ ձայնով…

Դար ու րոպէի
անջրպետ-ժամանակի
անմեկնելի շուրջպար
էս կեանքը յիմար
օտար ափերում
անապատ հոգու
ծարաւն անհագ
սեւ սովը լոյսի
ու մի պուտ յոյսի
նախքան շիչիլը
կենաց կանդեղի
հեգնում է ցաւը
անհետ հեռացած
իմ երազների:

Դեռ կանչում է ինձ
Արցախավանի —
Էդ անգոյ երկրի
Հողը կիսազատ…

Թաթուլ Սոնենց
2008