ԱՐԳՈ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |Պարապ վախտի խաղալիք

Posted on Մարտի 11, 2011

0


Ես հոգնել եմ այս ամենից.
Ես հոգնել եմ բոլոր հիմար դեմքերից,
Բոլորը իրենց գիտուն են կարծում,
Բայց սեփական ուղեղ էլ չունեն:
Հոգնել եմ բոլոր դատարկ մտքերից,
Իրենց հանճար կարծող տգետներից,
Զզվել եմ բոլոր կոստյումներից,
Իրենց հանճար կարծող ապուշներից:
Բոլոր բոլորից, ովքեր չեն կարողանում,
Ովքեր չեն ուզում իրենք մտածեն:
Ականջներով են կարծես բոլորը խոսում.
Մի բան լսում, առանց մտածելու
Նույն բանն են խոսում ու չեն ամաչում:
Փուչ ու դատարկ գլուխներ,
բայցև արդեն հրետորներ,
Անգամ չունեք դուք կարծիք
ՈՒր մնաց թե գիտելիք:
Ես հոգնել եմ բոլորից…
Թե ձեզ լսենք այ հիմարներ,
Կյանքը մեր այսօր չնչին է անչափ,
Ախր որտեղից դուք կյանքը տեսնեք,
Չէ որ այս կյանքում ձեր դերը չունեք.
ՈՒրեմն իզուր եք դուք այսքան ապրել:
Դերասան եք դարձել դուք հիմա կյանքում.
Ձեր դերն եք խաղում լուսավոր բեմում,
Ճիշտն ու սխալը դուք չեք որոշում.
Ձեր սցենարը տեղում են գրում,
Դերով ձեր ճղճիմ դուք միշտ կրկնվում:
Ես հոգնել եմ ձեր միշտ հիմար դերերից .
Խամաճիկներ եք դուք ինձ համար հիմա դարձել:
Ես հոգնել եմ ողջ աշխարհից.
Ողջ աշխարհի սուտ կեղծիքից:
Բոլորդ ապրում եք բոլորի նման
ՈՒ չեք ընդունում պատճենը նրա:
Բոլորդ ապրում եք ապրելու համար
ՈՒ չեք էլ ըմբրնում իմաստը նրա,
Իսկ ես ապրում եմ ստեղծելու համար,
Գուցեև չնչինը, բայց իմ գրչինը:
Ես հոգնել եմ իմ կյանքից…
***
Գիտես, կարծում եմ` սուտ է ամեն ինչ,
Սուտ է նաև այն հեքիաթը,
Որ մենք ենք հորինել,
Թե միասին ենք լինելու հավետ:
Սուտ է նաև այն կյանքը մեր,
Որ իբր պիտի իրար հետ ապրենք,
ՈՒ դջվարությունները բոլոր
Իրար հետ պիտի հաղթահարենք,
Սուտ է նաև դջվարությունը այդ,
Եվ հաղթանակները բոլոր:
Կեղծ ճակատագրի գերին ենք դարձել,
Եվ իմ կարծիքով մենք ենք կամեցել,
Որ դառնանք ստրուկ
Մեր հիմար բախտին,
Միայն թե լինենք իրար կողք կողքի,
Դույզն ինչ, թե սուտ է
Նաև մեր բախտը հիմար:
Ես ինչպես դիմանամ այսքան կեղծիքին,
Երբ թվում է` ամենը` սուտ է համատարած,
ՈՒ չկա կյանքում մի ճիշտ բան անգամ:
Բայց, գիտես, ես չեմ վհատվում.
Չէ որ ես ու դու
Ճիշտ է,որ կանք,
Եվ արանց կեղծիքի, առանց մի ստի
Կարող ենք մեր կյանքը կառուցել:
Իսկ,գուցե, սուտ ենք նաև  մենք.
Սուտ է և սերը մեր,
Որ մեզ այդպես սուրբ է թվում,
ՈՒ չի թողնում սուտը տեսնել:
Այս տողերը բոլոր սուտ են,գուցե,
Իսկ գուցե սուտ է, որ սիրում եմ քեզ.
Չէ, ավելի շուտ սուտ է`
Ամբողջ աշխարհն այս փուչ…