ՕՖԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ | Հանրագրերի հավաքածու 2

Posted on Մարտի 29, 2011

1


♪♫ I follow the Massiv …
Down to
Tumanyan’s Park
Listening to the wind of qyaaaaaaaaaarts~ ♪♫

***
Մի անհագ ցանկություն ունեի նրան ասելու.”Հեյ խավարասեր, որ դու ծնված լինեիր Մայն Ռիդի ժամանակաշրջանում,նա անպայման մի ուրիշ բան էլ քո համար կգրեր ու կվերնագրեր “Անգլուխ /քո անունը/ “,իսկ թե լայաղ արած լինեիր Թումանյանի ժամանակաշրջանում ծնվեիր, Հովհաննեսը կգրեր “Անխելք մարդն ու ոչնչով հետ չմնացող /էլի քո անունը/ “: Որ ի՞նչ ես ձևի մեջ մտել…Մինչև 100 %-ոց սպիրտ չլինի, դժվար որպես զակուսկի գնաս…” Ես ստորաբար լռեցի:/
You are currently viewing your own profile as someone else. You cannot add yourself as a friend. (լավ չի՜,մինչդեռ ես ուզում էի)
Գայուշիկը աղջիկ ա ,որը կամ դեբիլ ա, կամ իրան դզում ա դեբիլ թվալը…Մի անգամ ասեց “Օֆ էս Գուգոնը ի՞նչ ա”,ես էլ չխորացա,ասեցի “Գայ ջան,Գուգլը սայթ ա,որ ինչ ուզես գրես,կգտնի-կբերի դրա մասին ինչ-որ բան “: Տանը ինետ են քաշել,հիմա սաղ օրը բզբզում ա… Զանգեց խառնված,ասում ա,-Օֆ էդ Գուգլին գրեցի”Սլուշըյ,միլիյ,գալավա կռուգոմ,պլախոյ սամաչուսվստ…վիյա
ի շտո տը հա սալյոնի ագուրեց խոչըցա կուշըծ”,տեքստեր ա բերել,մեծ մասի մեջ գրած ա “Դառագայա տը աշքիս բերեմենիյ տակոյ”: Հետո էլ գրեցի “Ա կտո՞ ածեց”,չի պատասխանում :Կարո՞ղ ա մի բան գիտի,չի ուզում ասի o.O😀 Ինձ
թվում ա`Գուգլը Լենոնի imagine-ը էսօր Գայուշիկի հարցերից դավադիտ եղած ա միացրել :Դեբիլին տանում եմ էխոյի` հավատալով ,որ Գուգոնը էս անգամ բլթցրել ա…խաբար լինի, ձեն կհանեմ😀

***
Ընկերներ,Օֆելյան ազատվում է բոլոր այն նկարներից,որոնց մեջ դուք, կարծելով թե նա թփից ,ծառից, ծաղկից , եռագույն դրոշից, մեր մանկության օրերի մուլտհերոսներ Դոնալդ Դաքից, Թոմից և անգամ պիճուկ Ջերիից բնավ ոչնչով չի տարբերվում,նշել եք նրան : Օֆելյան ձեր երևակայության վրա չի կասկածում ու հավատում է,որ նա վերոնշյալներից ամենքին էլ գեթ դույզն-…ինչ նման է. նա շնորհակալ է ձեզանից և խնդրում է ավարտել նմանություն գտնելու ակցիան :
Հարգանքներով Օֆելյա ,քաղաք Երևան

***
Երեխեեեեեք one club-ում եմ: Ընտիր փարթի ա,գժանոց մի աներկբա,մահ մի անտարակույս… այլ կերպ ասած՝վերջն աաաաա!!! Տժժալ ենք տժժում,որ սու՜ս: Էնքան էլ խմել եեեեմ~ կայֆ եմ!!մնում ա մաման էլ մի հատ սենյակիս մոտով անցնի՝ասեմ չայ բերի,շտո տը հավես չկա տեղերիցս վեր կենալու :3😦

***
Vishnu R Chandran , ինբոքսումս ուղիղ 15 հատ նամակ կա քեզանից ու 15-ի մեջ էլ գրել ես “hai beauty,what’s up ”
Ռոբո՞տ ես դու տղա ջան, թե կայֆի տակ ես ,չեմ հասկանում :3O_o

***
Այս գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտենք մեր եթերը : Ուրախ էինք,որ մեզ հետ էիք և կամ ո՜չ… Թող հաղթանակի ձեր նախընտրած ֆուտբոլային թիմը (ajax-ը կամ էն մյուսը,որի անունը տենց էլ ոչ ոքի ստատուսում չկարդացի ) Թող ճիշտը Հարավային Կորեան լինի և կամ ո՜չ: Թո՜ղ լուսինը երբեք չլինի բլյու,ու մեկ էլ չմոռանամ ավելացնել` I love you ♥ :(բռնցրի էլի սամթը) Ամէն…
Որ մի 200 հատ փրոֆիլ բացեմ, ու սաղի ավատառը լուսահոգի Վլադիմիր Իլյիչի նկարը դնեմ, տակն էլ գրեմ` “Թաղե՜ք Լենինին” ,դրանով ինչ-որ կերպ կնպաստե՞մ, որ էդ մարդու դին ի վերջո թաղեն…O_o

***
Մի նմանը չունեցող տորթ եմ սարքել, պռոստը զարմանում եմ , թե խի՞ա ,որ մենակ ես եմ ուտում այս աննման երևույթըO_o

***
Ասում եմ մի 5 ժամից ազգովի չբռնե՞նք ստատուս գրենք,թե բա ճժեր աշունը պրծավ կամ ժող շնորհավոր լինի ձմռան առաջին օրը կամ էս ի՜նչ զուլում աշխարհ ա երեխաներ…:3

***
Հա ասում եմ` չմտածեմ-չմտածեմ , մեկ ա` չի ստացվում…Ա՜խր շատ-շատ լավն եմ է՜, շա՜տ… Հրաշք եմ ,հրա՜շք , աննման մի երևույթ ♥ ♥ ♥

***
Երջանկությունը ֆեյսբուքյան նոր կամ հին փրոֆայլների մեջ չէ, բարեկամնե՜ր … ♥

***
Մի երկու-3-4 նորաբըստ երգչուհի կա, որ տեսնում եմ չէ դրանց Tv-ով,ուզում եմ “Ներկիր ինքդ” տետրակներ առնեմ, տանեմ տամ,նստեն բզբզան,մի բանով զբաղվեն,մենակ՝եթեր դուրս չգան…Դաժը ուզում եմ հիվանդ-հիվանդ գնամ մոտները կանգնեմ,որ վարակվեն,շնթրվեն տեղները :(((
Երեխանե՜ր, Օֆելյան այս էլ որերորդ անգամ նշում է,որ նա ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ձեր կողմից ընդգրկվել նմանը չունեցող և աննախադեպ խմբակների մեջ : Նրան պետք չի ո՛չ Բիլայնի սակագնային ո՛չ էլ որևէ այլ պլանի մասին ինֆորմացիա, նրան պետք չե՛ն նաև էն ամենավերջին բոմբ լինքերը,որոնք դուք առաջարկում եք նրան, նա չի՛ ուզում տեղեկացված լինել արդի ժամանցային կենտրոնների մասին ,նրան հե՛չ պետք չի , թե Եվա Ռիվասը էս ձմեռով խի որոշեց հայ փափկասուն կնոջ կերպարն ի ցույց ողջ աշխարհի դնել : Օֆելյան շատ լավ գիտակցում է,որ դուք դա անում եք ի բարօրություն նրա, սակայն հասկանո՞ւմ եք, նա ուզում է սոսկ մոլախոտի պես աճե՜լ ու աճե՜լ… Ուստի և թարգը տվե՛ք ձեր բարեհոգության,երեխանե՜ր: Հարգանքներով Օֆելյա,21տարեկան, քաղաք Երևան :3

***
Ազգս տառապում ա . Ոմանց մոտ սրտային խնդիրներն են ոտքի ելել(♥ ), ոմանց մոտ ձվերի խնդիրը😦 ոմանք նախատոնական անիմաստ դեպրեսսիայի մեջ են :S ոմանք էլ յա կան, յա չէ`մեկ ա😐 Մենակ ես եմ առավոտից զիբարս բաց տոնածառս շալակած դեսուդեն գնում😀 Հեսա վաղն էլ բլինչիկներս կսարքեմ ու գնա՜ց` պնդուկ-պոպոք-մանդարին,ահա եկավ Նոր Տարին😀

***
Մի 90-ամյա վեծեռան բարեկամ ա եկել մեր տուն առավոտ կանուխով.ոչ տեսնում ա,ոչ լսում : 3 ժամ ա գոռում եմ “Գառնիկ պապի չայ կխմե՞ս” կամ ասում ա `”հը՞” կամ էլ ասում ա “Օֆելիկ ջան, նենց խոսա,մարդ բան հասկանա “: Գլխիկոր եկա սենյակս,մեկ էլ լսեմ բիձը մերոնց ասում ա “Какая невоспитанная дочь у вас, даже чашку чая не предложила…А в наше время все было иначе…” էհե՜յ պապի :3

***
Ետ տուր իմ սիրտը, որ գողացել ես հենց այնպես… ♥

***
Կան չէ՞ երգիչներ,որ երկու հատ երգ են ձայնագրում,կլիպ են նկարում սեփական ռեսուրսներով (կամեռան՝ ապերի վերջին բոմբ սոտկեն կլինի,գլխավոր դերերում՝դե ես ու քուրս կլինենք,ձեռի հետ էլ՝ մարդ ես,քրոջս բախտը բացվի բալքիմ,դե ռեժիսոր-օպերատոր ու մնացած ամեն ինչն էլ տատին թող լինի.պստկուց լավ նկարում էր կնիկը):Մի անգամ էլ մի հատ կորուսյալ ալիքով “Հայ շինարարները” ծրագրին հյուր են գնում,ու վե՜րջ.տղեն արդեն զվյոզդ ա ♥ :3

***
Որոշել եմ նյութ գրեմ`իբր հոպարիս մոտ ընկերը Ցուկենբերգի քիպն ա. սաղ օրը իրար հետ բլոտ են խաղում,միասին սաունա-բան են գնում: Յանի մի օր Մարկը խմած`խոսքի մեջ ծակվել ա,որ էս անգամ հաստատ բան ա որոշել.բնաջնջում ա ֆեյսբուքը: Պռոստը չի ուզում միանգամից ասի,որ պանիկա չսկսվի ժողովրդի մոտ: Մի երկու հատ էլ հոպարիս նկարներից կֆոտոշոփեմ Մարկի հետ,դայաղ կանեմ մարդկանց վրա,ու գնա`գալիս եմ: Միամիտ մարդկանց հաշվին շենքեր կառնեմ ♥

***
ՔՆՆՈՒԹՅԱՆՍ ՃԱՌԸ
Հարգելի Տիկին Համբարձումյան,ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես բնավ պատրաստ չեմ Ձեր քննությանը և անգամ չեմ պատկերացնում , թե ինչի մասին են ինձ տրված հարցերը : Սակայն ես ունեմ առավելություն, որն ամենքին չի տրված . ես կարող եմ տեղում երևակայել ու փիլիսոփայել վերոնշյալ հարցերի շուրջ` հորինելով զանազան ստեր,ապացուցելով նորանոր …թեորեմներ և անգամ բացահայտելով տարբեր գյուտեր ձեր առարկայի շուրջ : Բացի դա` ինքս օժտված եմ համոզելու և հավատացնելու բացառիկ ունակությամբ `տակավին Եհովայի վկա չլինելով : Ես վառ գիտակցում եմ,որ դուք ողջ Ձեր կյանքը ձոնել եք գիտությանն ու անվերապահորեն նվիրվել եք “Աշխատանքային էկոնոմիկա” առարկային` ամբողջովին մոռանալով Ձեր անձնական կյանքի մասին😥 Այսպիսով, եթե չեք կամենում Ձեր կյանքի մայրամուտին բացահայտել նորություններ ձեր առարկայի մասին , մեխանիկորեն դրեք իմ քննությունն ու հայտնեք ինձ Ձեր իսկ երախտիքի խոսքը :
Հարգանքներով ` Ձեր մասին հոգացող և միայն Ձեր լավը կամեցող Օֆելյա, 21 տարեկան, քաղաք Երևան ♥

***
Զրույց դեկանատում դասախոսներիս միջև.
1 դասախոս
-Մի հատ ուսանողուհի ունեմ ,Օֆելյա ա անունը,սաղ տարին դասի չէր գալիս, երբ էլ գալիս էր `մենակ չաչանակում էր: Էսօր մոտս քննության էր : Ասեց թե բա նոր եմ եկել մեղրամսից, չեմ հասցրել պարապեմ,խնդրում եմ դրեք…
Նենց էլ երջանիկ էր դեմքի արտահայտությունը. զգացվում էր, որ իրար սիրող զույգ են ու լավ է…լ ուրախացել են ջահելները : Դրեցի` գնաց… Այ մարդ, թքա՜ծ, թող երջանիկ լինեն… :))) ♥
2-րդ դասախոս
-Լսի՜,մի տենց ուսանողուհի էլ ես ունեմ . սաղ տարին դասի չէր գալիս, երբ էլ գալիս էր`մենակ շաղակրատում էր … Վայ թե` էլի Օֆելյա էր անունը : Մի քանի օր առաջ քննության էր մոտս. ասեց թե բա հղի եմ, ծանր եմ տանում ու բնավ պարապելս չի գալիս… Թե կարող եք ` դրեք գնամ… արդեն վատ եմ, շունչս էլ չի հերիքում… :O
Պահի տակ նենց էր գույնը գցում խեղճ աղջիկը😦 Ես կարծեցի, թե հեսա մի բան կլինի, կմնա վրես: Դրեցի` գնաց : Այ մարդ, հե՜րն էլ անիծած,թո՜ղ առողջ լինի, ջահել աղջիկ ա :
3-րդ դասախոս
-Կոլեգաներ, չմտածեք թե չեմ ուզում ձեզանից հետ մնամ ու դրա համար եմ պատմում, բայց , անկեղծ ասած, մի Օֆելյա անունով ուսանողուհի էլ ես ունեմ ձեր ասածի պես… Սաղ տարին դասերիս ժամանակ մենակ ծիծաղում էր:
Քննությունից ուշացավ ահագին, ես էլ արդեն դուրս էի գալիս… Գիտեք իմ խստությունը : Ահագին խոսեցի վրան, տոմսը դեմ տվեցի ու որոշեցի ապացուցել նրան,որ վերջում ծիծաղացողն է ծիծաղում : Բայց որ չսկսեց պատմել իսկությունը, իսկույն սիրտս լցվեց😥 Պատկերացնում եք` խեղճ աղջկա երեխեն սաղ գիշեր հազում ա… Ինքն աշխատում ա , ամուսինն էլ Հայաստանում չի : Մենակ ա ապրում… Դրեցի` գնաց… թող լավ լինեն այ մարդ😦
Թազա սցենարներ եթե ունեք` առաջարկեք… Առջևում դեռ 3 քննություն կա😀

***
Ես մի քանի ոտանավոր եմ գրել,ու բախտի բերմամբ,թե պատահմամբ կամ երևի շատ հայկական երգեր լսելու հետևանքով իմ ոտանավորների հանգերը համընկել են,ու սիրուն ա ստացվել,անչափ սիրուն (մեկից մի երկու տող ասեմ`զգացեք,թե ինչ թույնն ա ոտանավորն իմ այս`”Գնա ինձանից և հեռացիր,մեր հին օրերը մոռացիր”),ճիշտն ասած`մի 2 հատ էլ սրտաճմլիկ պատմություն եմ գրել,ու էլ ո՜չ մի գրող աչքիս չի գալիս,գրո՜ղը տանի:Ես ՎԵՐՋՆ եմ այս ասպարեզում,ընկերներ ♥

***
Սառա ՔոնՈրի ինքնագնահատականը ահավոր ցածր է,և նա պատրաստ է երգել նրանց համար,ովքեր որպես հնության սիրահար իր հետ զուգահեռ կերգեն ֆռոմ Սառա վիդ լավ-ը:Իսկ Արսենիումի մասին բնավ խոսք չկա.էդ տղուն մի բերան ասեմ`երեխուս բանակի քեֆին էլ կերգի:Ասում են`հաջորդիվ ավելի բոմբ աստղեր են գալու.օրինակ`Կոբզոնը իր “պադմասկովնըյե վեչեռա” երբեք չհնացող երգով և ինչո՞ւ ոչ,նաև պրն Պրեզիդենտը մեր կողմից սիրված “Կոկո ջամբո” երբեմնի հիթով:3

***
Իբր դիետա եմ պահում. 3 օր ա բացարձակապես բան չեմ կերել ու արդեն հազիվ եմ շնչում : Թվում ա,թե ստամոքսս էս գիշեր էլ չի դիմացել, աջ ա քաշել ու լյարդ-լեղապարկ ,ինչ կա-չկա սաղ կերել-կշտացել աO_o Էդքանը հերիք չի` մի հատ լիցենզավորված դեբիլ բարեկամի երեխա ունենք, եկել նստել նեռվերս ա ուտում : Ինչ կուտ ասես չտվեցի,որ սենյակիցս գնա,չի գնում😦 Հետո ասում են `մարդակերությունը մոդա չի, հանգիստ լռվի :3

***
Բարև հարգելի Ես քոնը չեմ,զաչե՞մ պաչեմ , պաայ ջան… Հուսով եմ `լավ ես : Նախքան նամակիս բուն իմաստին անցնելը`թույլ տուր քեզ ուղարկել սրտաբուխ համբույրներս…
Անկեղծ ասած` ես վերջերս զբաղվում եմ անշարժ գույքի առք ու վաճառքով (կարճ ասած`բրոկեր եմ ) և ինձ անչափ հետաքրքիր է, թե ձեր թաղամասերում տների գներն ինչքա՞ն են : Ես կկամենայի մի գողտր…իկ անկյուն ունենալ ձեր կողմերում ,և եթե դա դժվար չէ քեզ համար, ճշտիր այդ ինֆորմացիան և պատասխանիր ինձ անմիջապես :
Հարգանքներով ` Դու իմը չես, պադումայե՞շ` հեչի՜ս պաչես պաայ, Բուռունդի . դե որ ֆրենդիկ ունենայի, պալզ ա ` իլա աջ ելիկամի ձախ անկյունումO_o

***
Ինձ ճիլոփա դարձած իմ Էրեբունին դզում ա,Մասսիվի 5 շերտանի սառույցները,ուր ամեն մի շերտն իր պատմությունն ունի,դզում են:Ինձ իմ անգյալ վիճակը գեշ դզում ա.որ առավոտ կանուխով քնում եմ, էս ժամերին հազիվ լայաղ եմ անում զարթնում եմ ու գիտեմ,որ կարևոր բան չունեմ անելու`դզում ա.Կիման տկլորացավ ու փոշմանեց ու դա ինձ դզեց:Ինձ իմ ավատառը դզում ա,ու ընդհանրապես,իմ կյանքը ինձ ստորաբար (նագլի)դզում ա :(մի հին հայ երգչից ոգևորված )

***
Օրերն էնքան արագ են անցնում,թվում ա`մի քանի օրից ստատուս եմ գրելու “Այդքան երկար սպասված 2011-ի ամառն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին” կամ “Շնորհավոր բոլորիս Նոր Տարին ժողովուրդ. եկե՛ք այս տարվա կենացը խմենք, մյուս տարի էս վախտերով գուցե չլինենք”…

***
Արդեն քանի օր ա ընկերներիս 50-ը %-ը կամ Վալենծինի օրվանից ոգևորված( ♥ ), կամ էդ Վալենծին ա — ինչ ա ,դրանից վառված (</3) ստատուս,լինք, դես-դեն ա փոստում: Իսկ մյուս 50-ը փը՜շտ Մուբարաք,հեղափոխություն-ազատություն, դես-դեն ա խաղացնում : Ֆիլմ եմ նկարում "Բռնաբարության զոհը" վերնագրով : Գլխավոր դերում միայն ես եմ:-/ Դիտեք մեր եթերում ♥

***
Հին ֆեյսբուքս եմ կարոտել, ուր ամենքս մեր դարդով էինք ապրում,իրար սիրում,հարգում:Հիմա էս ի՞նչ ա դարձել:Ամեն մեկը մի բան ա լսում,ձգտում ա առաջինը էդ մասին գրի,իրան նենց տիպ զգա:Մի երկու հատ էլ իրա ուղեղի համար դժվարընթեռնելի բառ ա եսիմ որտեղից լսած լինում,կապ ունի թե չէ,անպայման ստատուսի մեջ գցում ա ու գնաց."Էնդոկրին համակարգի աղջամուղջում Վահրամ Պետրոսյանը հարկավ իրավացի գտնվեց խառնիճաղանջ,այծենակաճ եղբայրներ":/
Ոչ մի տեղ չկա գրված , որ Օֆա տատս իրա թարախ հալով պիտի 90 տարի ապրի, ես դեռ կյանքի ոչ բոլոր բարիքներից օգտված`սենց ջահել-ջիվան ու չքնաղ հեռանամ այս կյանքից…Աբսուրդ է դա : Եվ ուրեմն `եկե՜ք ամենքս այս գիշեր մեզ ամենակարող Բրյուս զգանք ու անտեղյակներին քյոլելով` ասենք."Սիրելի՜ս, ահավասիկ Լուսինն այսօր մեզ չափազանց մոտ է հենց Քեզ համար,…ես եմ այն քարշ տվել առաջ: Զիլ է չէ՞, հեշտ բան չէ…Թո՜ղ այս գիշեր մեր երազանքների գիշերը լինի,ի՜մ սեր " :
Եվ չնայած այս ամենին `եթե օնլայն ենք, եկեք բոլ-բոլ լայքենք այսօր զմիմյանս, անգամ դուշմաններին դարավոր, աբիժնիկներին նենգամիտ ու սփամմերներին անիմաստ : Եկեք նամակ գրենք բոլո՜ր-բոլորին,պատասխանենք հներին և անպատասխաններին ,տեղի և անտեղի շուլուխներ անենք , բարբաջենք անիմաստ չաթերով և poke-ենք անխնա զմեկմեկու… Եվ եկեք այս պահի կենացը խմենք, մի վայրկյան հետո (մարդ ես) չլինենք ^_^ ♥ Բոլորիդ շատ սիրող ` Օֆելյա ,ոնց կար, տենց էլ 21 տարեկան, քաղաք Երևան :* ♥