ՌԻՄԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Գարնանամուտ

Posted on Ապրիլի 3, 2011

0


Քանի գարուն է մարդը դիմավորում իր կյանքում, քանի անգամ է լցվում հոգին այդ ջերմությամբ:Բայց ամեն անգամ ապրում ենք այնպես,այնպես անհագորեն կլանում նրան, չէ որ շատերիս համար գուցե վերջին,ամենավերջին գարունը լինի: Գուցե էլ երբեք չշնչենք նրա տարածած բույրը, չէ որ այս կյանքում շուրջդ ամենուր հարցականներ են.ինչու ես ապրում,որն է քո ուղին,կարծես խաղ է կյանքն այս, որի կանոնները թելադրվում են անհայտությունից, իսկ մենք լուռ ու հնազանդ ընդունում ենք դրանք,բայց միևնույն է չգիտենք ինչու և ինչի համար:
ՈՒրեմն եկեք հենց հիմա, հենց այս վայրկյանից լցվենք այս գարնանբ,անենք այն ամենը ինչ մինչ հիմա արգելել ենք ինքներս մեզ,եկեք բղավենք բոլոր ջերմ բառերը,որ նրանց ձայնից խլանան բոլոր վատ բվառերը:
Եկեք բղսավենք կոկորդում եղած մեր ամբողջ ձայնով,որ ամեն ինչ լավ է,սեր է ամենուր,ոչ մի վիշտ չկա աշխարհում,իսկ արցունքները,արցունքները լոկ ստեղծված են միայն երջանկությունից հոսելու համար:
Եկեք այս գարնանը մոռանանք վիշտն ու ցավը,ժպիտներ տարածենք շուրջը ամենուր, ու եթե գիտենք,որ մեր մեկ բառից կամ մեկ հայացքից ինչ որ մեկը կարող է երջանկանալ,ինչու դա չանել:
Չէ որ շատերի համար կարող է լինել սա վերջին,ամենավերջին գարունը նրանց: