ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | ՈԻզում եմ

Posted on Ապրիլի 3, 2011

0


Տվեք ինձ գինի,խմել եմ ուզում,
Հարբել եւ մոռանալ եմ ուզում,
Աշխարհի բոլոր ցավերից
Ազատվել եմ ուզում,
Սիրել ու սիրվել եմ ուզում:
Ուզում եմ չքվել,հեռանալ կյանքից
Մոռանալ,չհիշել ոչինչ…ու թաքնվել
Ամենքի’ց,ներկայի’ց,անցյալի’ց,բոլորի’ց…
Հոգնել եմ…քնել եմ ուզում:
Քնել ու անէանալ եմ ուզում,
Բաղձալ ու երազել եմ ուզում:
Մի լուսավոր անկյուն եմ ուզում,
Որտեղ չկա չարիք ու վատ մարդիկ,
Որտեղ տաք է ու գողտրիկ,
Որտեղ ապրում են երջանիկ մարդիկ,
Նրանց հետ ուրախ ապրել եմ ուզում: