ԿԱՆՈՆՆԵՐ

››› ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻՐ բլոգում  ստեղծագործություները հրապարակվում են միայն հեղինակների համաձայնությամբ և պաշտպանված են հեղինակային իրավունքով:

›››  Ներկայացվող ցանկացած միտք, գաղափար, կարծիք միայն այն ներկայացնող հեղինակի տեսակետն է արտահայտում և որևէ ընդհանրացումների ենթակա չէ:

›››  Հայհոյանք, անձնական վիրավորանք, գովազդ, այլ կայքերի անտեղի հղումներ պարունակող մեկնաբանությունները չեն հաստատվի:

›››  Հրապարակման համար ուղարկվող նյութերն ընդունվում են միայն barev@imard.org փոստին Unicode ֆորմատով:

3 Responses “ԿԱՆՈՆՆԵՐ” →
  1. Քո փոխարեն

    Ես չեմ փորձի մեղքս քավել
    Ափսոսանքի արցունքներով.
    Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ
    Քո մեջ ապրող շունչը ամեն,
    Գույնը գարնան
    Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի…

    Արդարանալ ես չեմ փորձի,
    Որ մարել եմ
    Մեկ ուրիշի ափերի մեջ
    Քո փոխարեն,
    Որ ձուլվել եմ ուրիշ կրծքի,
    Ուրիշ սրտի զարկն եմ հաշվել…

    Ես լավ գիտեմ,
    Որ այսուհետ դու ինձ կատես,
    Ինչպես ես եմ ատել հաճախ,
    Երբ մեր միջև վիհ եմ տեսել,
    Հազարավոր մղոնների
    Տարածության տեսքը ստացած,
    Իրականի ու երազի անջրպետում…

    Ես քեզ տվի հուգուս միջի լավն ու բարին,
    Լույսը միջիս և ափերիս ալիքները էլեկտրական`
    Սիրո տեսքով`
    Ամենաջինջ ու լուսավոր տեսքով սիրո…
    Ես քեզ տվի այն ամենը,
    Ինչ որ կտար մի ապրող մարդ
    Մեկ ուրիշի,
    Մի ապրող սիրտ մեկ այլ սրտի,
    Ու թրթռուն մի էություն
    Մի լուսավոր ամբողջության…

    Քեզ հետ ապրած ամեն րոպես
    Ես շարել եմ թելի վրա շղթայի պես
    Ու կախ տվել պարանոցից
    Այս աշխարհի,
    Իմ երազի
    Ու իմ տեսած իրականի պարանոցից…

    Ես ինչ անեմ,
    Որ չեմ կարող ոչինչ անել,
    Քեզ ինձ կապել,
    ինձ էլ պոկել սովոր հողից,
    Կուրծքս բանալ մրրիկներին դեմ հանդիման
    Ու ընթանալ չգիտես ուր…

    Պատասխանել
  2. Հավանեցի:

    Պատասխանել
  3. • • Երբեմն շրջապատի,հասարակության ներշնչանքով ենք խելագարվում:Սակայն եթե ամեն ինչ կյանքում հարաբերականության տեսության վրա է դասավորված,ապա կարելի է ասել,որ դեռևս պարզ չէ մենք որ թվում է,թե ինքներս մեզ լավ ենք ճանաչում,նորմալ մարդիկ ենք իրականում այդպես է,թե հենց այն քիչ մարդիկ են,որոնց խելագար ենք անվանում-կոչում: …Մանվելն ապրում էր քաղաքի սովորական մի թաղամասում,որտեղ բոլորը նրան ճանաչում էին արդեն քսանինը տարի:Սակայն նրա հեղինակությունը բարձրացավ,երբ քսանհինգ տարեկանում սկսեց Աստվածաշունչ կարդալ ու մեկ-մեկ էլ փորձում էր իր կարդացած-ընկալածով լվանալ ու շտկել թաղամասում բնակվող մարդկանց իր բնորոշմամբ “սատանայական մտքերը”: Սկզբում մարդկանց համար տանելի ու միքիչ ել զվարճալի էր նրա ներկայությունը.սակայն երբ ժամանակի հետ Մանվելը սովորեց պարզ ու հաստատուն ճշմարտուտյունները ապտակի նման խփել մարդկանց երեսին` մարդիկ սկսեցին խուսափել,հեռու մնալ նրանից:Ճշմարիտ,պարզ խոսքը ոչ մեկի դուրը չէր գալիս:Քանի~քանի անգամ նրան ծեծի տակ տվեցին,բայց անօգուտ:Ու անճարությունից նրան Գիժ մականունը կպցրին: Մանվելն ուներ մայր ու եղբայր,հայրը մահացել էր իր պատանուտյան տարիներին:Հարևանների դժգոհություններից,պարզ,հասարակ ճշմարտությունների որդու մեկնություններից,մայրը ամոթից տանջվելով,որդուն սկսեց հոգեբանի մոտ կուրսերի տանել:Կուրսերն ավարտվեցին և հոգեբանից մնացին մի քանի հանգստացնող թունդ դեղահաբեր,որոնք մայրը երբեմն խնդրելով,երբեմն ստիպելով խմեցնում էր որդուն: Օրերն անցնում էին,իսկ Մանվելի զարմանքը չհասկացվածության պատճառով փոխվում էր զայրույթի,որոնք արդեն հաճախակի նոպաների տեղիք էին տալիս:Հարևան խլուրդնեի կանանց`տզրուկների խորհրդով մայրը նրան այս անգամ երկար համոզելով տարավ հոգեբույժ բժիշկների մոտ,որոնք էլ մի թեթև զննելուց հետո նոր դեղեր նշանակեցին,որոնց ուղիղ իմաստը նշանակում է մարդուն գիժ դարձնել կամ հակառակը:Այսպես Մանվելը դարձավ շրջապատի համար վտանգավոր,որովհետև երկար ու հզոր լեզուները բոլորին բազմիցս արդեն տեղեկացնում էին Մանվելի ժամանակ առ ժամանակ հոգեբուժարան այցելելը:Եվ դա բավական էր որպեսզի Մանվելի մորը խորհուրդ տվող հարևանները զգուշանաին նրանից,ինչպես վարակիր հիվանդից են զգուշանում ժանտախտի տարիներին:Այդ զգուշությունը չափազանցության մեջ երկարելով,երբեմն ծիծաղելի տեսարանների եր հանգեցնում:Օրինակ մի առավոտ,երբ ծերունի Խոզուկը գնում էր աշխատանքի`աստիճանների կեսն արդեն իջել էր,երբ հանկարծ նկատեց Մանվելի իր կարիքով սոսկալի հայացքը…ոտքերը խառնվեցին իրար,մի կերպ բազրիքից բռնելով,երբ ուզում էր շարունակել իր ճանապարհը,տեսավ շտապով իրեն մոտեցող Մանվելին,(որն ուզում էր օգնության ձեռք մեկնել)ծերունի Խոզուկը վախից գահավիժեց ու մնացած աստիճանները իջավ այդպես`գլոր-մլոր ու մեկ վայրկյանում: Մանվելը երբ տեսավ,որ վերջնականապես իրեն խելագարի տեղ են դրել`էլ երկար-բարակ չմտածեց,այսինքն իրեն թողեց բախտի քմահաճույքին:ՈՒ դեղերն էլ օգնեցին նրան հավատալու,որ ինքն իրոք գիժ է`ուղղակի խելագար: Եղբայրն իրենից մի քանի տարով փոքր էր,բայց արդեն հասցրել էր մեծանալ`Մանվելին օրվա մեջ մի քանի անգամ ի տես բոլորի քոթակելով`մարդկանց վիրավորելու համար:Այդպիսի պահերին եղբոր ամեն մի հարվածից հետո նրա դեմքին առաջանում էր մի տեսակ հին իշխանական հեգնալից ժպիտներ: Մարդիկ սիրում էին “թատրոնը” տեսնել,բայց և խիստ պատվիրում էին իրենց երեխաներին Մանվելին մոտ չկանգնել և չնայել նրա աչքերին,իսկ նրանց հարցերին,թե ինչու`ծնողները պատասխանում էին,որ Մանվելն անբուժելի,վարակիչ հիվանդ է:Բայց և այնպես երեխաները սիրում էին Մանվելին և ասում էին,որ նա բարի ժպիտ ունի և հոգատար է: Տարիներն անցնում էին և անցնող տարիների հետ ավելանում էր նրա աչքերում խելագարի գերբնական սպիտակ կայծը:Եկավ ու անցավ հերթական գարունը:Մանվելի երբեմնի ընկերներից շատերն ամուսնացել էին:Մայրը նորից սղոցվելով հարևան խլուրդների,նրանց խոզուկ կանանց խորհուրդներով,ուղևորվեց իր երբեմնի ապրած գյուղը`նպատակ դնելով մի աղջիկ էլ գտնել իր որդուն ամուսնացնելու համար…Ինչպես ինքն էր սիրում ասել “տղամարդա կամուսնանա-կթուլանսա”,ու միշտ այդ ասելուց նրա դեմքին առաջանում էր մի տեսակ ոզնու ժպիտ:Աղջկան գտավ մի ճարպիկ բարեկամի շնորհիվ,իսկ երբ Մանվելին պետք է տանեին ծանոթացնելու խնամիների հետ,դեզերի չափաբաժինը գրեթե չորս-հինգ անգամ նախօրոք ավելացրին,որ գիժ-միժ բաներ չաներ… Մանվելը շատ դուր եկավ աներհորը,զոքանջին,գյուղում ապրող խնամիներին:Բոյով-բուսաթով սիրուն տղա էր`միայն մի բան չհասկացան`ինչու էր իրենց հարձերին միայն լուռ ժպտում,իսկ մայրը շտապով նրա ժպիտը վերածում էր պատասխանի:Մտածեցին երևի ամաչկոտ տղա է`դե կարևորը իրենց աղջիկը “էս ավեր քյամբախից” գնում է Երևան: Անցավ մեկ տարի:Աղջիկն արդեն հասկացել էր,որ ամուսինը հոգեկան հիվանդ է ու իրեն զգում էր քաղաք ընկած Գիքորի պես լքված:Փորձում էր մի կերպ զանգել,ասել տնեցիներին,որ նրանք և առանձնապես ինքը,ընկել են թակարդի մեջ,որի հեղինակը սկեսուրն է,ով մի րոպե անգամ իրեն մենակ չի թողնում,իսկ իր կարմրած-վախվորած հարցերին պատասխանում է,որ “մի օր գյուղ կգնանք ու կարոտդ կառնես”: Աղջկա գլխով անղնում էր մինչ այդ իր համար խորդ մտքեր`անգամ ինքնասպանության հասնող որոտի պես ձայներ…Սիրտը թպրտում էր,երբ ամեն գիշեր ստիպված պարկում էր իր “գիժ” ամուսնու կողքին:Երբեմն կաթվածահար լինելու զգացողությամբ վեր էր թռչում,իսկ Մանվելն այդ ժամանակ քնքուշ ժպտում էր`կարծես հասկանալով իր տագնապները…Աղջկա երազները գնալով վերածվում էին մղձավանջային,հոգի մաշող տեսիլքների`կիրք ու արցունք էին միախառնվում գիշերային այդ ժամերին…Մի անգամ էլ տաքություն եկավ վրան`մեկ ճչում էր,մեկ խեղդող ձայնով հառաչում… Սկեսուրը ստիպված զանգահարեց գյուղ ու երկար վաշ-վուշներով մի կերպ հայտնեց խնամիներին,որ իրենց աղջիկը խելագարվել է… Շտապով եկան հարազատներն ու գյուղական ամոթահար դեմքերով աղջկան իրենց հետ գյուղ տարան:Լուրեր էին պտտվում,որ աղջկան մի կերպ խելքի են բերել,բայց ասում էին որ դողը չի անցնում,մանավանդ,երբ սկսում է վերհիշել-պատմել իր գլխով եկածը:Իսկ երբ ասում են պատմել-վերջացրել է թե ինչեր է քաշել`եղբայրը որոշել էր գյուղից քաղաք գալ ու բոլորին հատ-հատ շանսատակ անել:Միայն մոր թախանձանքներին տեղի տալով,գլանակ էր վառել ու դիմացը քուջուջ անող հավին մի քացի տալով`հանգստացել էր… Իսկ Մանվելի մայրը եղած-կատարված դեպքերից գլուխն էր ծեծում ու անիծում աշխարհն ու իր բախտը,ամենայն բան:Ու ամեն ինչի վերջում անիծում էր Մանվելին,իր “խայտառակության համար”… Մանվելի հոգում նույն մթամած ամպերն էին կախվել,կարծես վերացած փոշու նման քամու հետ սահում էր տնից բակ,բակից տուն…Ու այդպես ամեն օր`այդ ճանապարհին մի կարևոր բան կորցրածի հայացծով… Մանվելի եղբայրը չդիմանալով մոր ամենօրյա անեծք-արցունքներին և “կուլ չտալով” ամոթն ու խայտառակությունը,մի օր հերթական թատրոնի ժամանակ դանակով հարվածեց եղբոր սրտին:Ու արյան կաթող դանակը ձեռքին կարծես շշմեց ու քարացավ այդպես էլ մնալով մինչև կյանքի վերջ: Հարևան ծիծաղասեր խլուրդները շտապով թակեցին իրենց տան դռները ավարտին հասցնելով մի ետապ իրենց կյանքից: Մանվելի մայրը շտապով դարձավ խոորը հավատացյալ ու դասվեց “հովվասեր” աղանդավորների շարքին… Մանվելը գլորվեց բազմության առջև`ճշմարտաապտակ ժպիտը դեմքին… Հետո թաղամասում լուրեր էին պտտվում,որ հարսը նորից ամուսնացել է իրենց գյուղում ու մի թմբլիկ զավակ է ունեցել… :

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: